Զանգակ ազգակից

բույսերի տեսակ
Զանգակ ազգակից
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Զանգակազգիներ (Campanulaceae)
Ենթաընտանիք Զանգակայիններ (Campanuloideae)
Ցեղ Զանգակ (Campanula)
Տեսակ Զանգակ ազգակից (C. propinqua)
Միջազգային անվանում
Campanula propinqua

Զանգակ ազգակից (լատին․՝ Campanula propinqua), զանգակազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

3-15 (30) սմ բարձրությամբ, եղանաձև ճյուղավորված միամյա գեղազարդային խոտաբույս է։ Թիանման ստորին ցողունային տերևները ձգված են ոչ պարզ երևացող կոթունի։ Կարճ կոթերով և զանգականման-ձագարաձև, կապտամանուշակագույն, հիմքում՝ դեղնավուն ծաղիկները գագաթնային են և գտնվում են ճյուղավորված ցողունների անկյուններում[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հանդիպում է միայն Դարեղեգիսի ֆլորիստիկական շրջանում (Դարբ գետի հովիտ, Արփա, Եղեգիս, Եղեգնաձոր)։ Հայաստանից բացի, աճում է նաև Նախիջևանում, Հարավային և Արևելյան Անատոլիայում, Սիրիական անապատում, Հյուսիսային Իրանում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1200-1600 մ բարձրության վրա, խճաքարոտ և ավազային թափվածքների վրա։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիս ամիսներին[1]։

Պահպանություն խմբագրել

Խոցելի տեսակ է։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը պակաս է 500 քառ․ կմ-ից։ Նկատի ունենալով, որ տեսակի հիմնական տարածման շրջանը գտնվում է Հայաստանից դուրս, սպառնալիքի կատեգորիան իջեցվել է։ Ընդգրկված չէ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զանգակ ազգակից» հոդվածին։