Զամանիխա բարձր
Զամանիխա բարձր | |
Զամանիխա բարձր | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հովանոցածաղկավորներ (Apiales) |
Ընտանիք | Արալիազգիներ (Araliaceae) |
Ցեղ | Զամանիխա (Oplopanax) |
Տեսակ | Զամանիխա բարձր (O. elatus) |
Միջազգային անվանում | |
Oplopanax elatus |
Զամանիխա բարձր (լատին․՝ Oplopánax elátus)` արալիազգիների ընտանիքից է։ Փշոտ կարճահասակ թփուտ է, ունի մեկ մետր բարձրություն։ Կոճղարմատները հարուստ են և երկար, տեղադրված են մակերեսորեն։ Ծաղկում է հունիս - հուլիս ամիսներին, պտուղները հասունանում են սեպտեմբերին։ Աճում է եղևնու և կեչու անտառներում, ինչպես նաև լեռներում, քարքարոտ թեքություններում։ Բուժական նշանակություն ունեն բույսի կոճղարմատները, արմատների հետ միասին։ Դրանք հանում են աշնանը ձեռքով, թափ տալիս հողից, կտրում ցողունները, լվանում ջրով և չորացնում չորանոցներում կամ տաք տեղում` նախօրոք մանր կտրատելով։
Քիմիական կազմը
խմբագրելՊարունակում է եթերայուղ, սպիրտ, թթուներ, ածխաջրատներ, սապոնիններ և ալկալոիդներ։
Բուժական ազդեցությունը
խմբագրելՀայտնի են բույսի` օրգանիզմը տոնուսավորող և խթանիչ ազդեցությունները։ Այն նաև բարձրացնում է նյութափոխանակության ակտիվությունը և կարգավորում շաքարի պարունակությունը արյան մեջ։ Կիրառվում է ասթենիայի, դեպրեսիվ վիճակների, արյան ցածր ճնշման, սեռական թուլության, շաքարախտի, ֆիզիկական և մտավոր գերհոգնածության դեպքում։ Հակացուցված է խիստ զգայուն հիվանդներին։ Երբեմն կարող է առաջանալ անհատական հակակրանք դեղաբույսի նկատմամբ։ Զամանիխան հակացուցված է նաև բարձ ճնշում ունեցողներին։
Կիրառման եղանակները
խմբագրելՕգտագործվում է ոգեթուրմը (դեղատնային)` քսանից քառասուն կաթիլ, օրական երկուսից երեք անգամ, խմելու ձևով։
Աղբյուրներ
խմբագրել- Է. Գ. Ղուկասյան - Բուժում դեղաբույսերով։ Երևան։ «Նարեկացի» 1992 թվական էջ 36
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զամանիխա բարձր» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զամանիխա բարձր» հոդվածին։ |