Զադար (Խորվաթիա)
Զադար (խորվ.՝ Zadarska županija), ժուպանություն, որը գտնվում է Խորվաթիայի կենտրոնական հատվածում՝ Բալկանյան թերակղզու վրա։
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Կարգավիճակ | Ժուպանություն | ||||
Մտնում է | Խորվաթիա | ||||
Ներառում է | 6 քաղաք 28 գյուղ 226 բնակավայր | ||||
Վարչկենտրոն | Զադար | ||||
Հիմնական լեզու | Խորվաթերեն | ||||
Բնակչություն (2011) | 170 017 (10-րդ տեղ) | ||||
Տարածք | 2813 (10-րդ տեղ) | ||||
![]() | |||||
Սահմանակցում է | Պրիմորսկո Գորանսկա, Lika?, Շիբենիկ Կնին և Լիչկո Սենսկա | ||||
Ժամային գոտի | +1 | ||||
ISO 3166-2 կոդ | HR-13 | ||||
Հեռախոսային կոդ | 23 | ||||
Ավտոմոբիլային կոդ | ZD | ||||
zadarska-zupanija.hr | |||||
Վարչական կենտրոնը նույնանուն Զադար քաղաքն է՝ ավելի քան 72,000 մարդ բնակչությամբ[1]։
Զադարի ժուպանությունը գտնվում է կենտրոնական Խորվաթիայում՝ Ադրիատիկ ծովի ափին՝ Բոսնիա և Հերցեգովինայի հետ ցամաքային սահմանի մոտ։
Աշխարհագրություն
խմբագրելԶադարը տարածքով հինգերորդ ամենախոշոր վարչա-տարածքային միավորն է Խորվաթիայում (զբաղեցնում է 3646 կմ² տարածք)։
Ափամերձ գոտիներում և կղզիներում կլիման միջերկրածովային է և ամբողջ տարին տաք է։ Բացի հիմնական ցամաքից, Զադարի երկրամասի կազմի մեջ են մտնում նաև ավելի քան 300 կղզիներ, որոնք միավորվում են Զադարյան կղզեխմբի կազմի մեջ։
Ցամաքային տարածքներում սահմանամեձ գոտիներում կլիման չորային և լեռնային է։
Այն բնութագրվում է չոր և տաք ամառներով։ Տարվա ամենատաք ամիսը հուլիսն է, իսկ ամենացուրտը՝ հունվարը։ Միջին ամառային ջերմաստիճանը կազմում է 25x °C սնդիկի սյուն։ Բնութագրական են մեղմ ձմեռները՝ առատ տեղումներով։
Բնակչություն
խմբագրելԸստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ Զադարի բնակչությունը կազմում է 170 017 մարդ։
Բնակչության ճնշող մեծամասնությունը խորվաթներն են, որոնք կազմում են ամբողջ ժուպանիայի բնակչության 93,30 %-ը։
Մյուս խոշոր ազգային փոքրամասնություններն են սերբերը, իտալացիները, բոսնիացիները և ալբանացիները։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Խորվաթիայի Հանրապետության վարչա-տարածքային բաժանում Արխիվացված 2017-01-14 Wayback Machine, Զադարի երկրամաս, Խորվաթիա
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զադար (Խորվաթիա)» հոդվածին։ |