Զագրոս (թերթ)

հասարակական-քաղաքական, մշակութային ամսաթերթ

«Զագրոս» (հունարեն է, նշանակում է աստվածների ցասում), հասարակական-քաղաքական, մշակութային ամսաթերթ։

Զագրոս
Տեսակթերթ
Լեզուքրդերեն և հայերեն
Հիմնադրվել է2007
ՀիմնադիրԱլիխանե Մամե
Հրատարակման վայրԵրևան

Պատմություն խմբագրել

Հայաստանի քրդերի ազգային խորհուրդ հասարակական կազմակերպության պաշտոնաթերթ։

Լույս է տեսնում 2007 թվականից Երևանում՝ հայերեն, մեկ էջը՝ քրդերեն։ Հիմադիր-խմբագիր՝ Ալիխանե Մամե։

Լուսաբանում է ՀՀ-ում քրդական համայնքի կյանքը, անդրադառնում է ՀՀ ներքին ու արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական կացությանը, հայ և քուրդ ժողովուրդների բարեկամությանը, Մերձավոր ու Միջին Արևելքում ծավալվող քաղաքական իրադարձություններին, որոնք առնչվում են նաև քուրդ ժողովրդի ազգային խնդիրներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։