Զագրեբի բուսաբանական այգի

Զագրեբի բուսաբանական այգի (խորվ.՝ Botanički vrt u Zagrebu), Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբի բուսաբանական այգին։

Զագրեբի բուսաբանական այգի
Տեսակբուսաբանական այգի
Երկիր Խորվաթիա
ՎարչատարածքԶագրեբ
Ձևավորում1889
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Բուսաբանական այգին հիմնել է Զագրեբի համալսարանի պրոֆեսոր Անտուն Հայնցը 1889 թվականին։ Մինչև 1946 թվականը այն համարվել է համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի մաթեմատիկայի և բնագիտության ամբիոնին պատկանող բուսաբանական ինստիտուտին առընթեր հիմնարկություն, իսկ 1946 թվականից կցվել է համալսարանի գիտական ֆակուլտետին, որը հիմնադրվել էր այդ նույն տարում։

Զագրեբի բուսաբանական այգին, որը հիմնադրվելուց երկու տարի անց՝ 1891 թվականից բացել է իր դռները հանրության առջև, 1971 թվականին խորվաթական կառավարության որոշմամբ ստացել է բնության և մշակութային հուշարձանի կարգավիճակ և որպես պարտեզա-այգեգործական ճարտարապետության բարձրարժեք նմուշ՝ վերցվել օրենքի ու պետության պաշտպանության ներքո։ Բույսերի պաշտպանության ասպարեզում գնահատելի աշխատանք կատարելու շնորհիվ այն դարձել է Բուսաբանական այգիների միջազգային խորհրդի անդամ և ստացել նույնականացման միջազգային պայմանանիշ (կոդ)՝ ZAVRT:

Բուսաբանական այգին գտնվում է ծովի մակերևույթից մոտավորապես 120 մետր բարձրության վրա, զբաղեցնում է 4,7 հեկտար տարածք[1], որտեղ աճեցվում, խնամվում են աշխարհի տարբեր ծայրերից բերված տասը հազարից ավելի բուսատեսակներ (ընդ որում՝ դրանցից շուրջ 1.800-ը՝ էկզոտիկ)։ Ջրային բույսերի համար ստեղծվել են հարմարավետ լճակներ։ Ուշագրավ է այն փաստը, որ հենց այդ լճակների ափերին է իր նշանակալից բնանկարներից մի քանիսը վրձնել խորվաթ անվանի նկարչուհի Սլավա Ռաշկայը[2]։

Գրականություն խմբագրել

  1. Botanički vrt - przewodnik po Ogrodzie, wyd. Wydziału Przyrodniczo-Matematycznego Uniwersytetu w Zagrzebiu, 2010
  2. Botanical Garden - Faculty of Science University of Zagreb - przewodnik anglojęzyczny po Ogrodzie, wyd. Wydziału Przyrodniczo-Matematycznego Uniwersytetu w Zagrzebiu, 2010
  3. http://hirc.botanic.hr/vrt/home.htm - strona Ogrodu (dostęp 6.7.2010)

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Botaniska trädgården i Zagreb – officiell webbplats Կաղապար:Språkikon
  2. «Botanical Garden». Botanical Garden University of Zagreb. Վերցված է 2012 թ․ մայիսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զագրեբի բուսաբանական այգի» հոդվածին։