Զագորկա
Զագորկա (բուլղար․՝ Загорка), բուլղարական գարեջրի տեսակ Ստարա Զագորա քաղաքից։ Համարվում է «Հեյնիկեն» ապրանքանիշի գարեջրի տեսակ։
Զագորկա | |
---|---|
Տեսակ | ձեռնարկություն և գարեջրի ապրանքանիշ |
Ստեղծման տարի | 1902 |
zagorka.bg | |
![]() |
- Այս հոդվածը «Զագորկա» տեսակի բուլղարական գարեջրի մասին է։ Տե՛ս նաև Մարիա Յուրիչ Զագորսկա` խորվաթ գրող
Զագորկան համարվում է Բուլղարիայի ամենահայտնի և ամենսպառողվող գարեջրային ապրանքանիշներից մեկը։ Կստեղծված է չեխական գարեջրի ավանդույթներով։
Պատմություն Խմբագրել
Ընկերությունը հիմնադրվել է 1902 թվականին՝ չեխական ավանդույթներով։ Նրա հիմնադիրը համարվում է Չեխիայի մայրաքաղաք Պրահայից վերադարձած մի բժիշկ։ Ներկայիս գարեջրի ընկերությունը հիմնադրվել է 1958 թվականին։
Այն կարճ ժամանակահատվածում կարողացել է հայտնիություն ձեռք բերել ոչ միայն Ստարա Զագորայում, որպես տեղական գարեջուր, այլև ամբողջ Բուլղարիայում։ 1994 թվականից Զագորկա գարեջուրը պատկանում է գերմանական «Հեյնեկեն» ընկերության բուլղարական մասնաճյուղին[1]։
Ընկերությունը արտադրում է հիմնականում երեք բուլղարական ապրանքանիշներ՝ Զագորկա, Արիանա և Ստոլիչնո։ Բացի այդ, այն արտադրում է նաև երեք տեսակի լիզենցավորված գարեջրեր՝ Հեյնեկեն, Ամստել և Դեսպերադոս[2]։
Որպես առանձին գարեջուր՝ Զագորկան ունի երեք հիմնական տարատեսակներ։ Առաջինը հատուկ Զագորկան է, իսկ մոյւս երկուսը պահուստային (մուգ, հատապտուղային) և խաղողի գարերջրերն են[3]։ Վերջինը արտադրանքի մեջ է 2012 թվականից։
Զագորկա գարեջրի պիտակը ի սկզբանե գրված է եղել կիրիլիցայով։ Շուտով պիտակը փոխվել է և նույն «Զագորկա» գրությունն արվել է լատինատառ բուլղարարենով։ Ներկայումս գրության համար օգտագործված է լատիներեն այբուբենը։ Շշի վրա նշվում է բաղադրատոմս ու պիտանելության ժամկետը։
Տե՛ս նաև Խմբագրել
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Զագորկա գարեջրի տեսակ Archived 2016-11-06 at the Wayback Machine. պատմությունն ու անցած ճանապարհը, ZagorkaTours.bg, 2013 (բուլղ.)
- ↑ Զագորկայի ապրանքանիշներն ու բրենդները(չաշխատող հղում) (բուլղ.)
- ↑ Հեյնեկեն գերաջրի տարատեսակները(չաշխատող հղում), heinekenzagorkabrewery.bg
Արտաքին հղումներ Խմբագրել
- zagorka.bg Archived 2014-03-02 at the Wayback Machine.՝ պաշտոնական կայք
- Հեյնեկեն Զագորսկա գարեջուր Archived 2013-09-17 at the Wayback Machine.՝ պաշտոնական կայքում
- Զագորկա Archived 2016-11-06 at the Wayback Machine. տեղեկություններ և պատմություն