Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զաբել (այլ կիրառումներ)

«Զաբել» (անգլ.՝ Zabelle), անգլալեզու վեպ Նենսի Կրիկորյանի հեղինակությամբ։ Այն տպագրվել է 1998 թ. Atlantic Monthly Press հրատարակչության կողմից Նյու Յորք քաղաքում։ Վեպը հայերեն է թարգմանվել Արամ Արսենյանի կողմից և հրատարակվել է 2007 թ. ՀԳՄ հրատարակչության պատվերով։

Զաբել
անգլ.՝ Zabelle
Հայերեն հրատարակչության կազմը
ՀեղինակՆենսի Կրիկորյան
Տեսակգրական ստեղծագործություն
ԹեմաՀայոց ցեղասպանություն
Բնօրինակ լեզուանգլերեն
Նկարագրում էԲոստոն
ՀրատարակիչAtlantic Monthly Press
Հրատարակման տարեթիվ1998
Թարգմանիչ հայերենԱրամ Արսենյան
Հրատարակում հայերեն2007 թ.
ԳՄՍՀ978-0-87113-705-0

Գրքի գլխավոր հերոսուհին՝ Զաբելը, Ուոթերթաուն քաղաքի հայկական համայնքում իր կյանքի վերջին տարիները ապրող կին է, որը դառնագին հիշողությամբ է մտաբերում Հայոց Ցեղասպանության անմարդկայնությունները, ինչին ինքը եղել է անմիջական ականատես և կորցրել է իր ողջ ընտանիքը։ Վեպում շարադրանքը կատարվում է երրորդ դեմքից և բացահայտում է Զաբելի հետագա կյանքը, ԱՄՆ քոչելու պատմությունն ու ամերիկահայ ընտանիքի եռուզեռը։