Եֆրեմկասի (ռուս.՝ Ефремкасы, չուվաշերեն՝ Ехремкасси), գյուղ Ռուսաստանի Չուվաշիա հանրապետության Ալիկովսկի շրջանի կազմում։ Եֆրեմկասինսկի գյուղական բնակավայրի վարչական կենտրոնը։ Բնակավայրի փողոցներն են՝ Սովետսկայա, Պերվոմայսկայա, Մոլոդյոժնայա, Սադովայա։

Գյուղ
Եֆրեմկասի
ռուս.՝ Ефремкасы
չուվաշերեն՝ Ехремкасси
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ԵրկրամասՉուվաշիա
ՇրջանԱլիկովսկի շրջան
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն279 մարդ (2012)
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ429259
Ավտոմոբիլային կոդ21, 121
ՍՎՏԲՀԴ97205820001
Եֆրեմկասի (Ռուսաստան)##
Եֆրեմկասի (Ռուսաստան)
Եֆրեմկասի (Չուվաշիա)##
Եֆրեմկասի (Չուվաշիա)

Ընդհանուր տեղեկություններ գյուղի մասին խմբագրել

Աշխարհագրություն խմբագրել

Եֆրեմկասին գտնվում է Ալիկովսկի շրջանի վարչական կենտրոնից 6 կմ դեպի հարավ-արևելք։ Մոտակայքում անցնում է Ալիկովո-Կալինինո ավտոճանապարհային մայրուղին։

Կլիմա խմբագրել

Կլիման չափավոր ցամաքային է երկարատև ցուրտ ձմեռներով և տաք ամառներով։ Հունվարին միջին ջերմաստիճանը կազմում է -12,9 °C, իսկ հուլիսին՝ 18,3 °C: Բացարձակ նվազագույնը կազմել է -44 °C, բացարձակ առավելագույնը՝ 37 °C: Տեղումների տարեկան քանակը կազմում է 552 մմ։

Բնակչություն խմբագրել

2006 թվականին բնակչությունը կազմում էր 295 մարդ, 2010 թվականի հոկտեմբերի 14-ի դրությամբ՝ 227 մարդ, որոնցից 105-ը տղամարդ և 122-ը կին։ 2012 թվականի դրությամբ բնակչությունը կազմել է 279 մարդ[1]։

Կրթական և մշակութային հաստատություններ խմբագրել

Գյուղում գործում է մշակույթի պալատ, ժամանակակից գրադարան, որտեղ ընթերցողները կարող են օգտնվել համակարգիչներից և կրթական, տեղեկատվական մեծ բազայից։

Դպրոց խմբագրել

Դպրոցը հիմնադրվել է 1971 թվականին։ Ֆինանսավորվել է «Պրավդա» կոլտնտեսության կողմից։ Շինարարությունը սկսվել է 1967 թվականին։

1995 թվականին դպրոցի շենքում սկսեց գործել «Շևլե» մանկապարտեզը։ Ինչպես նաև այստեղ է գտնվել արվեստի դպրոցը։

2003 թվականին դպրոցը սկսեց ջեռուցվել գազով։

2008 թվականին դպրոցը փակվել է, երեխաների ուսումն անց է կացվում Ալիկովսկի միջնակարգ դպրոցում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Численность населения городских округов, муниципальных районов, городских и сельских поселений, населенных пунктов Чувашской Республики». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել