Եֆիմ Ուդալցով Գրիգորևիչ (սեպտեմբերի 28, 1922, գյուղ Նիկիտինո (այժմ՝ Ֆիոլետովո, ՀԽՍՀ Գուգարքի շրջանում) - 1973, Թբիլիսի), Խորհրդային Միության հերոս, օդաչու, մայոր։ ԽՄԿԿ անդամ 1944 թվականից։

Եֆիմ Ուդալցով
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 28, 1922(1922-09-28)
ԾննդավայրԼոռու մարզ, Հայաստան
Մահացել էդեկտեմբերի 7, 1973(1973-12-07) (51 տարեկան)
Մահվան վայրՄոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԵյսկի բարձրագույն ավիացիոն օդաչուական ուսումնարան
Մասնագիտությունօդաչու
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Խորհրդային Միության հերոս Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան «Պատվո նշան» շքանշան «Կովկասի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ և «Քյոնիսբերգ գրավելու համար» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ավարտելով Եյսկի ավիացիոն ուսումնարանը՝ 1943 թվականի հուլիսից 47-րդ գրոհային ավիագնդի կազմում Ուդալցովը մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, աչքի ընկել Սև և Բալթիկ ծովերի շրջաններում կատարած մարտական թռիչքների ժամանակ։

Նովոռոսիյսկի, Ղրիմի, Կարելական պարանոցի, Լենինգրադի, Մերձբալթիկայի համար մղված օդային մարտերում ցուցաբերած խիզախության և արիության համար ներկայացվել է հերոսի կոչման (1944 թվականի դեկտեմբերի 13-ին պարգևաթերթիկը ստորագրել է ավիագնդի հրամանատար Ն․ Ստեփանյանը)։

105 մարտական թռիչքներում ոչնչացրել է թշնամու 4 ինքնաթիռ, 6 տանկ, 20 նավ, տասնյակ ավտոմեքենաներ, վագոններ և այլն։

1947 թվականին զորացրվել է, աշխատել Վրացական ԽՍՀ քաղաքացիական ավիացիայի վարչությունում։ Զոհվել է ավիավթարի հետևանքով։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 2, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի և «Պատվո նշան» շքանշաններով։

Գրականություն խմբագրել

  • Герои битвы за Кавказ. — Цхинвали, 1975.
  • Герои Советского Союза Военно-Морского Флота. 1937—1945.: Воениздат, 1977.
  • Книга о героях. — Ереван, 1985.
  • Цкитишвили К. В., Чинчилакашвили Т. Г. Герои Советского Союза из Грузии. — Тбилиси, 1981.
  • Макаренков В. Время неумолимо летит вперёд. — Книга Памяти Республики Коми. — 2004. — Т. 10. — С. 754.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։