Եքիդնա Նաքլս (ճապ.՝ ナックルズ・ザ・エキドゥナ Նաքուրուզու ջա Էքիդունա անգլ.՝ Knuckles the Echidna), «Sonic the Hedgehog» տեսախաղերի, հեռուստաշոուների և կոմիքսների կերպար:Նրա մականուններն են «Knuckie», «Rad Red», «Red Storm», «Knux», և «Knucklehead»-ն։ Ստեղծել է Տաքասի Յուդոնը։ Առաջին անգամ հայտնվել է «Sonic the Hedgehog 3» խաղում։

Եքիդնա Նաքլս
Հրատարակման պատմություն
Ներկայացրած էSonic the Hedgehog, Ստվեր Ոզնի (խաղ), Sonic Mania, Սոնիկ ոզնի, Sonic Advance 2, Sonic Heroes, Sonic Forces, Sonic Battle, Knuckles the Echidna in Sonic the Hedgehog 2, Sonic & Knuckles Collection, Sonic & Knuckles, Sonic Advance, Sonic Advance 3 և Sonic Frontiers
Անձնական տվյալներ
Տեսակհամակարգչային խաղի կերպար, անտրոպոմորֆ էխիդնա, անիմացիոն կերպար և գեղարվեստական ​​էխիդնա
Սեռարական

Տեղեկություն խմբագրել

Նաքլսը գեղեցիկ մարդկերպ եքիդնա է, որի ասեղները նման են բազմաթիվ կարճ դրեդներից սանրվածքի։ Կարելի է նկատել մի քանի տարբերություն Նաքլսի խաղային և ոչ խաղային արտաքինի միջև։ Խաղի մեջ Նաքլսը ներկայանում է վառ կարմիր գույնով՝ կանաչ գուլպաներով, իսկ ոչ խաղայինում՝ կարմրավարդագույն՝ դեղին գուլպաներով։ Պաշտոնական տվյալներով Նաքլսը 16 տարեկան է։ Ծննդյան օրը փետրվարի 2-ն է, երբ դուրս է եկել «Sonic the Hedgehog 3» խաղը նրա մասնակցությամբ, սակայն նա կարող է լինել նաև «Sonic the Hedgehog 2»-ի խաղային կերպար, բավական է միայն օգտագործել «Sonic & Knuckles» խաղի քարթրիջը, որում կիրառվե է Lock-on տեխնոլոգիան։ Նրա բռունցքներին առանձնանում են մատների մեծացված ոսկորները (2 հատ ամեն ձեռքին), այստեղիցել էլ նրա անունը (անգլ.՝ knuckles): Նա գալիս է եքիդնաների հին կլանից, որտեղ իրենց ժամանակին առաջնորդ են եղել նաև Պաչակամակը և Տիկալը։

Առանձնահատկություններ խմբագրել

Նաքլսը սերիայի ամենաուժեղ կերպարներից մեկն է։ Նրա ուժը թույլ է տալիս նրան, օրինակ, անցքեր դակել հաստ պողպատի մեջ, փշրել քարերը մանր մասերի և բարձրացնել իրեր, որոնք շատ անգամ գերազանցում են նրա սեփական չափսերն ու քաշը։ Նա կարողանում է լողալ օդում, բարձրանալ ուղղահայաց մակերեսներով և փորել պատերը (օգտագործելով մարտական ձեռնոցներ կամ փորելու ճանկեր)։ Մի քանի սերիաներում նա տիրապետում է նաև Քաոսի էներգետիկ ունակություններին, ինչպիսիք են պորտալների բացումը, հեռավորության վրա Քաոսի զմրուխտների առկայությունը զգալու ունակությունը, վարպետ Զմրուխտի էներգիային հասանելությունը։ Ի տարբերություն Սոնիկի՝ Նաքլսը կարողանում է լողալ։ Նա, ինչպես Սոնիկը կարողանում է անել Spin Dash և Spin Jump: «Sonic X»-ի երկրորդ եթերաշրջանում նա ցույց է տալիս մրրկային հարձակում,որը նման է Ռուժի մրրկային հարվածին, իսկ երկրորդ և երրորդ եթերաշրջաններում՝ զույգային պտույտ Սոնիկի հետ։

«Sonic & Knuckles» խաղը (Sega Mega Drive-ի համար) առաջին անգամ ցուցադրել է Սուպեր Նաքլսին Սուպեր Սոնիկի հետ նույնական ուժով և նրա պես արագ վազող և վազելիս կայծեր առաջացնող։ Որպեսզի ստանա սուպեր արտաքին, պետք է հավաքեի Քաոսի 7 զմրուխտ։ Նրանց տարբերությունը գույների մեջ է` Սուպեր Նաքլսը ոսկեգույն չէ, այլ սպիտակ-վարդագույն։ Սուպեր արտաքինում նա նաև ավելի արագ է բարձրանում պատերը։

«Sonic 3 & Knuckles»-ում նույնպես հավաքելով Քաոսի 7 զմրուխտ և Սուպեր զմրուխտներ, հայտնվում է Նաքլսի հիպեր-կազմվածքը։ Արտաքուստ նա չի փոխվի, բայց շարժվելիս կտեսնեք խեղաթյուրում (2 հոլոգրամ), որը նման է Հիպեր Սոնիկին։ Հիպեր արտաքինում Նաքլսը կարող է շնչել ջրի տակ։ Հիպեր Նաքլսի գլխավոր առանձնահատկությունն է որոշակի արագությամբ թռչելով և պատին կպչելով՝ ստեղծել փոքր երկրաշարժ՝ ոչնչացնելով տեսանելիության դաշտում գտնվող բոլոր թշնամիներին։

Բնավորություն խմբագրել

Նաքլսը ողջամիտ, համառ, լիովին իր գործին նվիրված անձնավորություն է։ Նա միշտ լուրջ է, ինչով ընդգծում է իր հակադրությունը անհոգ Սոնիկի նկատմամբ։ Շատ դյուրահավատ է, դրանից օգտվում է Էգմանը։ Նա սիրում է իրեն անկախ համարել, բայց հաճախ ստիպված է գործել Սոնիկի հետ միասին, ինչը մեծ ոգևորություն չի առաջացնում ոչ առաջինի, ոչ էլ երկրորդի մոտ։ Նաքլսը իր բնավորության պատճառով հաճախ մենակ է մնում։ Մյուս կողմից, նա դրանից իր վշտանալը երբեք ցույց չի տալիս, նա պատրաստ է կատարել իր պարտականությունը, պաշտպանել վարպետ Զմրուխտիը անհրաժեշտության դեպքում թեկուզ մի ողջ հավերժություն, ինչն էլ ցուցադրվել է «Sonic X» անիմացիոն շարքում։

Քնադատների գնահատականներ խմբագրել

Խաղեր, որոնցում հայտնվել է Նաքլսը
1994 — — Sonic the Hedgehog 3
— Sonic & Knuckles
— Sonic the Hedgehog Triple Trouble
1995 — — Knuckles’ Chaotix
— Sonic Drift 2
1996 — Sonic 3D Blast/Sonic 3D: Flickies’ Island
1997 — — Sonic R
1998 — — Sonic Adventure
1999 — — Sonic the Hedgehog Pocket Adventure
2000 — — Sonic Shuffle
2001 — Sonic Adventure 2
— Sonic Advance
2002 — — Sonic Advance 2
2003 — — Sonic Pinball Party
— Sonic Battle
— Sonic Heroes
2004 — — Sonic Advance 3
2005 — — Shadow the Hedgehog
— Sonic Rush
2006 — Sonic the Hedgehog
— Sonic Rivals
2007 — — Sonic and the Secret Rings
— Mario & Sonic at the Olympic Games
— Sonic Rivals 2
2008 — — Sonic Riders: Zero Gravity
— Sonic Chronicles: The Dark Brotherhood
2009 — — Sonic and the Black Knight
— Mario & Sonic at the Olympic Winter Games
2010 — — Sonic & Sega All-Stars Racing
— Sonic Free Riders
— Sonic Colors (DS)
2011 — — Sonic Generations
— Mario & Sonic at the London 2012 Olympic Games
2012 — — Sonic Jump
— Sonic & All-Stars Racing Transformed
2013 — Sonic Dash
— Sonic Lost World
— Mario & Sonic at the Sochi 2014 Olympic Winter Games
2014 — Sonic Boom: Rise of Lyric
— Sonic Boom: Shattered Crystal
— Sonic Boom: Fire & Ice
2017 — — Sonic Mania
— Sonic Forces

2006 թվականի անցկացված պաշտոնական հարցազրույցում «Sonic the Hedgehog»-ի սերիաներում հայտնիությամբ Նաքլսը զբաղեցրել է չորրորդ տեղը[1]։ Լեոն Մակդոնակդը PALGN-ից իր «10 լավագույն տեսաոխաղերի օգնականներ» ցանկում կերպարին դրել է հինգերորդ տեղում։ Նա նշել է Նաքլսի ողբերգական ճակատագիրը (ողջ կյանքում Քաոսի զմրուխտները պահելու անհրաժեշտությունը) և համեմատելով եքիդնային մյուս ընկերների՝ Սոնիկի (Բիգ, Տեյլզ, Շեդոու և Էմի) հետ, կոչել է նրան «նորմալը» նրանց շարքում, որոնք Մակդոնակդի խոսքերով ներառում են նաև հնչյունավորումը[2]։ Ըստ IGN-ի՝ երկրպագուները թվում էին «կարծես թե օրենքով երջանիկ» Նաքլսի ավելացումից հետո, որը դարձել է բավականին հայտնի, բայց նրանից հետո հայտնված կերպարներն արդեն ավելորդ էին[3]։ IGN-ի հաջորդ հոդվածում նշվում է, որ անգամ Նաքլսը և Տեյլզը համարվում էին ոչ պիտանի կերպարներ, որոնք սերիան դարձրել են «անհույս»[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «ソニックチャンネル/イベント/ソニック キャラクター 人気投票 結果発表» (ճապոներեն). Sonic Channel. 23 июня 2006. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 23-ին.
  2. McDonald, Leon. (28 декабря 2004). «The 10 best videogame sidekicks of all time» (անգլերեն). PAL Gaming Network. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 31-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 3-ին.
  3. Levi Buchanan. (Февраль 2009). «Where Did Sonic Go Wrong?» (անգլերեն). IGN. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 23-ին.
  4. Colin Moriarty. (18 февраля). «Wednesday 10: Videogame Characters That Should Die» (անգլերեն). IGN. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 23-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եքիդնա Նաքլս» հոդվածին։