Եփրեմ Սեթյան

հայ բանասեր-պատմաբան, իրավագետ, աստվածաբան

Եփրեմ Սեթյան (սեպտեմբերի 21, 1791(1791-09-21), Կոստանդնուպոլիս - մայիսի 3, 1838(1838-05-03), Ախալցխա, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն), հայ բանասեր-պատմաբան, իրավագետ, աստվածաբան։ Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ (1814)։

Եփրեմ Սեթյան
Ծնվել էսեպտեմբերի 21, 1791(1791-09-21)
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել էմայիսի 3, 1838(1838-05-03) (46 տարեկան)
Մահվան վայրԱխալցխա, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն
Մասնագիտությունբանասեր, պատմաբան, իրավագետ և աստվածաբան

Գործունեություն խմբագրել

Հայ գրականություն և պատմություն է դասավանդել 1831 թվականին իր հիմնած Ախալցխայի հայկական դպրոցում։

Սեթյանի աշխատությունները վերաբերում են հռետորական արվեստի ներքին օրինաչափություններին («Արհեստ ճարտասանական», 1832 թվական), Աստվածաշնչին («Պատմութիւն Հին և Նոր Կտակարանի», 1832 թվական[1]), հայ ժողովրդի պատմությանը՝ հեթանոս ժամանակներից մինչև 1736 թվականը («Պատմութիւն Հայոց», 1839 թվական)։ «Իրաւագիտութիւն (բնական օրէնք, գրաւական տոհմային և ազգային իրաւունք)» (1851 թվական) աշխատությունում հայ իրականության պայմաններում աշխատել է սահմանել օրենքն ընդհանրապես, բացահայտել օրենքի առաջացման պատմական պատճառները, մարդկային կամքի դրսևորման ձևերը, հասարակական պարտքի և քաղաքացիական ազատության փոխհարաբերությունը[2]։

Երկեր խմբագրել

  • Նկարագիր վարուց Ստեփաննոսի Ագոնց Գիւվեր արքեպիսկոպոսի.... Վենետիկ., 1825:
  • Պատմութիւն չորից ինքնակալութեանց, Վենետիկ., 1848:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Պատմութիւն Հին եւ Նոր Կտակարանի
  2. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 267