Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եվրոպա (այլ կիրառումներ)

«Եվրոպա», քաղաքական, գեղարվեստական և ուսումնական շաբաթաթերթ, ապա՝ երկշաբաթաթերթ։ Լույս է տեսել 1847-1863 թվականներին, Վիեննայում։ Խմբագրել և հրատարակել են Մխիթարյան միաբանության անդամները[1][2]։

Ունեցել է երկու շրջան (1847-1858 թվականներին, 1858-1863 թվականներին)։ Փորձել է արտահայտել հիմնականում արևմտահայ մտավորականության և զարգացող վաճառականության ձգտումները, հրատարակել տեղեկություն «Եվրոպա» երկշաբաթաթերթի գլխագիրներ, հանրամատչելի հոդվածներ և զանազան նյութեր արևմտական երկրների արդյունաբերության, առևտրի, տեխնիկայի ու գիտության վերաբերյալ, ուսումնական, գրական-գեղարվեստական գործեր, անդրադարձել է հայ ժողովրդի պատմությանը, գաղթավայրերին, նպաստել աշխարհաբարի զարգացմանը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԵՒՐՈՊԱ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 22-ին.
  2. «Համահայկական թվանշային գրադարան».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 531