Երևանի 2800-ամյակին նվիրված հուշարձան

Երևանի 2800-ամյակին նվիրված հուշարձան, հուշարձան-աղբյուր Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Արթուր Կարապետյանի անվան պուրակում։ Տեղադրվել է 2018 թվականին՝ Երևանի հիմնադրման 2800-ամյակի առթիվ։

Երևանի 2800-ամյակին նվիրված հուշարձան

Երևանի 2800-ամյակին նվիրված հուշարձանը
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Շենգավիթ
Գտնվում է Արթուր Կարապետյանի անվան պուրակ
Քանդակագործ(ներ) Մհեր Սիմոնյան
Ճարտարապետ(ներ) Տիգրան Բարսեղյան
Շինարարության ավարտ 2018
Ներկա վիճակ կանգուն


Նկարագրություն խմբագրել

Կյանքի ու կենսատվության խորհրդանիշ հուշարձան-աղբյուրը ներկայացնում է հազարամյակների պատմություն ունեցող Երևանի հավերժությունը՝ հասկի ձևով։ Հուշարձանը զարդարում են ուրարտական ժամանակաշրջանին բնորոշ պաշտպանիչ խորհուրդ ունեցող վիշապատեսք զարդաքանդակները։

Հուշարձանի հանդիսավոր բացումը կատարել են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը և ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը[1]։

  Այս հուշարձանը, բացի նրանից, որ արվեստի գործ է, 2800 տարի անց դառնալու է խորհրդանշական ապացույց մեր ժառանգների համար, որոնք պեղումների միջոցով կգտնեն այն ու կիմանան, որ 2800 տարի առաջ Երևանում ապրել են իրենց պատմությունը հարգող հպարտ և երջանիկ քաղաքացիներ։ Ամենևին էլ պատահական չէ, որ այս հուշակոթողը տեղադրվում է արցախյան ազատամարտի մասնակից Արթուր Կարապետյանի անվան պուրակում։ Փառք ու պատիվ մեր բոլոր հերոս տղաներին, որոնց շնորհիվ այսօր մենք խաղաղ պայմաններում կարողանում ենք վայելել արևոտ այս օրն ու Երևանի տոնը։  

Հեղինակներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել