Երևանի մանուշակագույն սմբուկի սորտ։ Ստեղծել են Կ. Սառիկյանը և Հ. Մխիթարյանը ՀՀ բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնում։ Բույսի արմատն առանցքային է։ Տերևները հերթադիր են։ Ծաղիկները 1-ական են, երկսեռ։ Պտուղը երկարավուն, գլանաձև է, մանուշակագույն, 240–260 գ զանգվածով։ Վաղահաս սորտ է, ծլումից մինչև պտուղների տեխնիկական հասունացումը 120 օր է։ Բերքատվությունը՝ 670–690 ց/հա։ Մշակվում է բաց դաշտում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։