Երևանի կամուրջների ցանկ
Սույն ցանկում ներկայացված են Հայաստանի մայրաքաղաք Երևանում գտնվող ջրային կամուրջների ցանկը։
Պատկեր | Անվանում | Կառուցման թվական | Նկարագրություն |
---|---|---|---|
Կարմիր կամուրջ | 1679 թվական | Երևանի հնագույն կամուրջն է, գտնվում է Հրազդան գետի վրա։ Այժմ կիսաավեր է, պահպանվել է մի մասը[1][2][3]։ | |
Հաղթանակի կամուրջ | 1945 թվական | Երևանի ռազմավարական կամուրջներից մեկն է, որը իրար է միացնում մայրաքաղաքի առանցքայի ավտոճանապարհները։ Գտնվում է Հրազդան գետի վրա[3][4]։ | |
Ջրանցույց | 1950 թվական | Գտնվում է Հրազդան գետի վրա։ Նախատեսված է մի ափից մյուսը ջուր տեղափոխելու համար։ Ծառայում է նաև որպես հետիոտնային անցում[3][5]։ | |
Հրազդանի Մեծ կամուրջ | 1956 թվական | Երևանի ռազմավարական կամուրջներից մեկն է, որը իրար է միացնում մայրաքաղաքի Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջանները։ Գտնվում է Հրազդան գետի վրա[3][6]։ | |
Դավթաշենի կամուրջ | 2000 թվական | Երևանի ռազմավարական կամուրջներից մեկն է, որը իրար է միացնում մայրաքաղաքի Արաբկիր Դավթաշեն վարչական շրջանները։ Գտնվում է Հրազդան գետի վրա[3][7]։ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 12-րդ դարի Կարմիր կամուրջ
- ↑ «Երևանի Կարմիր կամուրջը»։
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք I, «Կամուրջներ»։
- ↑ «Հաղթանակի կամուրջ. յոթ տասնամյակ «բարձունքում»» (արխիվացված)։
- ↑ «Հրազդանի կիրճի պատմամշակութային հուշարձանները» (արխիվացված)։
- ↑ «Երևանի Կիևյան «ծայրամասը» կամ ինչպես երկրորդ փորձից կառուցեցին Հրազդանի մեծ կամուրջը» (արխիվացված)։
- ↑ «Անկախ Հայաստանում իրագործված ամենամասշտաբային շինարարական ծրագրերը» (արխիվացված)։