Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջ

Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջ, ուսումնական հաստատություն Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ Ավան վարչական շրջանում[1]։

Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջ
Տեսակքոլեջ
Հիմնադրված է1926
Աշակերտներմոտ 200
Երկիր Հայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեԵրևան, Ավան, Մարշալ Բաբաջանյան 38

Պատրաստում է մասնագետներ իրավագիտության, տնտեսագիտության, կառավարման և շուկայաբանության մասնագիտություններում[2]։

Պատմություն խմբագրել

Ուսումնական հաստատությունը հիմնադրվել է 1926 թվականին Հայաստանի լուսավորության ժողովրդական կոմիսար Ասքանազ Մռավյանի հրամանագրով, որպես Երևանի կոոպերատիվ տեխնիկում։

Ներկայումս այն ստացել է «Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջ» կրթահամալիր անվանումը։ Երևանի կոոպերատիվ տեխնիկումը միշտ իր ուրույն տեղն է ունեցել երկրի սպառողական կոոպերացիայի, ինչպես նաև բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրության ուսումնական հաստատությունների համակարգում։

Քոլեջում գործում է պատմության թանգարան, որտեղ ներկայացված է քոլեջի պատմությունը և ձեռքբերումները։ Ներկայումս «Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջ»-ում սովորում է շուրջ 200 ուսանող`յոթ մասնագիտություններով։ Դրանք են՝ իրավագիտություն, տնտեսագիտութուն և հաշվապահություն, բանկային գործ, կառավարում, շուկայաբանություն, հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում, ինչպես նաև փոխադրումների կազմակերպում և երթևեկության կառավարում տրանսպորտում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Երևանի Իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջ». college.do.am. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 7-ին.
  2. «Երևանի Իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջ». college.do.am. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 7-ին.