Նիկոլայ Ղորղանյան

քաղաքական գործիչ

Նիկոլայ Ադամի Ղորղանյան (1878, Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - փետրվարի 18, 1921(1921-02-18), Երևան, Հայկական ԽՍՀ (կացնահար սպանվել է Երևանի բանտում բոլշևիկների հրամանով թուրք մսագործի ձեռքով, թաղված է Սունդուկյանի թատրոնի զբոսայգու եղբայրական գերեզմանում)), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի դերակալ գեներալ (26.03.1919)։

Նիկոլայ Ադամի Ղորղանյան
Նիկոլայ Ադամի Կորգանով
1878 - 1921
ԾննդավայրԹիֆլիս
Մահվան վայրԵրևան Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Կոչումգնդապետ
Հրամանատարն էրԱրխանգելոգրադյան հեծյալ գնդի հրամանատար
Ապարանի հեծելազորային միացյալ գնդի հրամանատար (1919)
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ
Ղարաքիլիսայի ճակատամարտ

Ռուսական բանակի հեծելազորային գեներալ մայոր Ադամ Սողոմոնի Կորգանովի որդին։

Կենսագրություն խմբագրել

Նիկոլայ Ադամի Ղորղանյանը ծնվել է Թիֆլիսում։ Ավարտել է Միխայելովո-Վորոնեժյան կադետական կորպուսը, Նիկոլաևյան հեծելազորային ուսումնարանը, սպայական հեծելազորային դպրոցը։ Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին, արժանացել է գնդապետի կոչման, եղել է Արխանգելոգրադյան հեծյալ գնդի հրամանատար։ 1917 թվականին եկել է Հայաստան և ծառայության անցել Հայկական կորպուսում։ Մասնակցելով Ղարաքիլիսայի ճակատամարտին` 4 օր պահել է ռազմաճակատի կենտրոնական հատվածը։ 1918 թվականի օգոստոսի 9-ին նշանակվել է Ապարանի հեծելազորային միացյալ գնդի հրամանատար, 1919 թվականի մարտի 26-ին՝ ռազմական նախարարության հանձնարարությունների գծով գեներալի պաշտոնակատար (դերակալ գեներալ), 1920 թվականի սկզբին՝ Վաղարշապատի կայազորի պետ։ 1918-1920 թվականներին մասնակցել է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը։

1921 թվականին, հավատալով բոլշևիկների խոստմանը, չի հեռացել Հայաստանից։ Սակայն ձերբակալվել է և զոհ է գնացել կարմիր նենգությանը` բոլշևիկների հրամանով կացնահար սպանվել է Երևանի բանտում[1]։

  • Գյումրիում Ղորղանյանի տան պատին փակցված է հուշատախտակ։
  • Գյումրու նախկին Սվերդլովի փողոցն անվանակոչվել է Ղորղանյանի անունով։

Պատկերասրահ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Տիգրան Հայազն, Գարեգին Ղազարյան։ 1000 հայազգի գեներալներ, ծովակալներ.-Ե.,Հեղինակային հրատարակություն, 2009, էջ 434։ ISBN 978-9939-53-105-2
  • Ներսիսյան Աիդա։ Գնդապետ Նիկոլայ Ղորղանյան։ [Հայ ազնվական տոհմերից մեկի՝ Ղորղանյանների հակիրճ պատմությունը]։ Երևան, 2002։

Ծանոթագրություններ խմբագրել