Երևանի, Շալախ, ծիրանենու հայկական նվաղամիջահաս սորտ, որը ստեղծվել է ժողովրդական ընտրասերման ճանապարհով։ Հայաստանի Հանրոպետությունում մշակվող ամենաբարձրորակ և արդիական խոշոր նշանակություն ունեցող սորտ։ Այն նաև աշխարհում հայտնի լավագույն ծիրանենիներից է։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է հանրապետության ծիրանենու մշակության բոլոր գոտիներում։

Նկարագրություն խմբագրել

Ծառը փարթամ է, գնդաձև սաղարթով։ Պտղաբերությունն սկսվում է տնկման 3-4-րդ տարում։ Պտուղը՝ միջին մեծության և մեծ (մինչև 100 գ, չափավորը՝ 65 գ), էլիպսաձև կամ ձվաձև, կողքերից՝ թույլ սեղմված, պտղակոթի մոտ՝ փոքրիկ պարանոցով, թեթևակի ծալքավոր կողերով, գագաթը՝ սեղմված, միջուկակարը՝ միջին խորության, հիմքում՝ բավականին խորացող։ Մաշկը՝ բարակ, բավականին պինդ, միջին թավոտությամբ, պտղամսից չանջատվող, դեղնաոսկեգույն, արևահայաց կողմում 1/2–1/3 մասով՝ մորեգույն։ Պտղամիսը՝ ոսկեգույն, պինդ, մսալի-հյութալի, քաղցրաթթվաշ, ախորժալի համով, նուրբ բույրով։ Կորիզը՝ պտղից անջատվող, միջուկը՝ քաղցր։ Պտուղների հասունացումը՝ հունիսի 25-ից հուլիսի 15-ը։ Բերքատվությունը՝ 250–300 ց/հա։ Ցրտադիմացկուն է, միջին դիմացկուն՝ ծակոտկեն բծավորություն հիվանդության նկատմամբ։ Լավագույն փոշոտիչներն են՝ Կարմրենին, Խոսրովենին և Սաթենին։

Կիռարություն խմբագրել

Պտուղներն օգտագործվում են թարմ և վերամշակված (կոմպոտ, հյութ

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։