Երվանդ Կրիկորյան
Երվանդ Հովհաննեսի Կրիկորյան (հունվարի 17, 1892 կամ 1892[1], Այնթապ, Հալեպի գավառ, Հալեպի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - 1977[1], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), փիլիսոփա, նատուրալիստների ավագ սերնդի ներկայացուցիչ։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1933), պրոֆեսոր։
Երվանդ Կրիկորյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 17, 1892 կամ 1892[1] |
Ծննդավայր | Այնթապ, Հալեպի գավառ, Հալեպի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | 1977[1] |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն և ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1933) |
Մասնագիտություն | փիլիսոփա |
Կենսագրություն խմբագրել
Երվանդ Կրիկորյանը ծնվել է 1892 թվականի հունվարի 7-ին, Այնթապում։ Սովորել է Կոստանդնուպոլսի Ռոբերտ քոլեջում, որտեղ 1912-1914 թվականներին դասավանդել է փիլիսոփայություն։ 1921 թվականին ավարտել է Հարվարդի համալսարանը։ 1921 թվականից եղել է Նյու Յորքի Սիթի քոլեջի պրոֆեսոր, 1952-1982 թվականներին՝ փիլիսոփայության բաժանմունքի ղեկավար։ Փիլիսոփայական նատուրալիզմի բնագավառի մասնագետ[2]։
Աշխատությունները վերաբերում են գիտակցության և գիտության մեթոդաբանության հիմնահարցերին։ Մերժում է հոգեկանի և կյանքի իդեալիստական մեկնաբանությանը՝ դրանք դիտարկելով իբրև նյութական բարդ համակարգերի գործառույթ։ Կրիկորյանի փիլիսոփայական դիրքորոշումը մոտ է բնագիտական մատերիալիզմին։ Կրիկորյանը հեղինակ է բազմաթիվ գիտական աշխատությունների։
Երվանդ Կրիկորյանը մահացել է 1982 թվականին, Նյու Յորքում։
Երկեր խմբագրել
- Naturalism and the Human Spirit. Columbia University Press; Third Printing edition (1944).[3]
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://trove.nla.gov.au/people/1492254?q&c=people
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ Krikorian, Yervant H. (1959). Naturalism and the Human Spirit (անգլերեն). Columbia University Press.