Երմողիա քահանայի վանք, ներկայիս Ադրբեջանի Հանրապետության Գոյգյոլի շրջանում, պատմական Մեծ Հայքի Արցախ նահանգի Կողթ գավառում։ Գտնվում է Ազատ գյուղից 2 կմ արևմուտք՝ Սուլուկնաձորի ձախ հարավահայաց կողմում։ Կառուցված է եղել անտաշ քարով[1]։

Երմողիա քահանայի վանք
Եկեղեցի
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Ճարտարապետություն
ԿարգավիճակԱնհայտ
Ակտիվ էՈչ
Ճարտարապ. ոճՀայկական

1891 թվականին արդեն փլված է եղել թաղածածկ տանիքը, սակայն իր տեղում է եղել դռան վերևի քարը՝ բարավորը՝ արժեքավոր արձանագրությամբ[1][2]։

1987 թվականին հուշարձանագետ Սամվել Կարապետյանը փլատակների մեջ նկատել է միայն մի քանի տեղահան ու կոտրատված խաչքարեր[1]։

Վանքի տարածքում հայտնաբերվել են 1174 թվականի և 12-րդ դարի խաչքարեր, ինչպես նաև 1251 և 1314 թվականների ուղղանկյունաձև տապանաքարեր[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 315։
  2. Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 270։