Երմակի սխրանքը (վեպ)

Վասիլի Գնուտովի պատմական վեպը

«Երմակի սխրանքը» (ռուս.՝ Подвиг Ермака), Վասիլի Գնուտովի (1911-1999) պատմական վեպը՝ գրված 1986 թվականին։ Առաջին անգամ լույս է տեսել 1986 թվականին Ռոստովի հրատարակչությունում։

Երմակի սխրանքը
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևվեպ
ՀեղինակՎասիլի Գնուտով
Բնագիր լեզուռուսերեն
Գրվել է1986
Հրատարակվել է1986
Վասիլի Սուրիկով, «Սիբիրի նվաճումը Երմակի կողմից», կտավ, յուղաներկ

Ստեղծման պատմություն խմբագրել

Այս լայնածավալ վեպը գրելու համար Վասիլի Գնուտովը 4 տարի ուսումնասիրել է սիբիրյան քրոնիկները և հատուկ գիտա-պատմական գրականություն, այդ թվում` Գերհարդ Միլերի, Սերգեյ Բախրուշինի, Ալեքսանդր Կոլեսնիկովի, Ռուսլան Սկրինիկովի և այլոց ստեղծագործությունները։

Բովանդակություն խմբագրել

 
Երմակի հուշարձանը Նովոչերկասկում

«Երմակի սխրանքը» վեպի գործողությունները տեղի են ունենում Իվան Ահեղի դարաշրջանում։ Առաջին գլուխները նվիրված են Երմակի՝ սահմանամերձ Կաչալինսկ քաղաքի նախկի ատամանի Դնում ծավալած գործունեությանը։ Մի շարք գլուխներ նվիրված են Վոլգայում կազակների գործողություններին, Լիվոնյան պատերազմում նրանց ռազմերթին։ Վեպի երկրորդ մասում նկարագրված է Երմակի ռազմերթը դեպի Սիբիր։ Հերոսը բացահայտվում է կազակների, տեղացիների հետ շփման մեջ, մարտերում, ռազմերթի ծայրահեղ իրավիճակներում։

Երմակն իր վերջին պայքարն անցկացրեց 1585 թվականի օգոստոսի 5-ից 6-ի գիշերը։

Երմակի մահը խմբագրել

1585 թվականի օգոստոսին Երմակը տեղեկանում է, որ բուխարյան քարավանը գնում է Սիբիր, և Կուչումն անձամբ ցանկանում է կտրել նրանց ճանապարհը և առգրավել ապրանքը։ Երմակը իր հորեղբոր հետ շտապում է Վագայ գետի ակունքի մոտ, որպեսզի քարավանն ազատ անցնի իր ճանապարհը Իրտիշ գետի երկայնքով։ Երկար ճանապարհից հոգնած՝ նա կազակների հետ տեղավորվում է գետին մոտ հանգստանալու։ Գիշերը բուռն էր ու անձրևոտ։ Բոլոր կազակները խոր քնով էին անցել։ Ոչ ոք չէր սպասում թշնամուն։ Մինչդեռ թաթարները խանի գլխավորությամբ հանկարծակի հարձակվեցին ճամբարի վրա և սկսեցին մորթել քնածներին։ Երմակը, փրկություն փնտրելով, նետվեց դեպի Իրտիշ։ Նա ուզում էր հասնել իր նավակին, բայց գետամակույկը հեռու էր ափից։ Ծանր զրահազգեստը Երմակին տարավ գետի հատակը, և նա խեղդվեց։ Մահացան նաև նրա գրեթե բոլոր ընկերները։ Սիբիրը լքված էր, բայց Երմակի գործը զուր չէր կորել. նրա ռազմերթը ջախջախեց Սիբիրյան խանության ուժը և ռուսների համար բացեց դեպի Ուրալ ճանապարհը։

Նրա հետքով գնացին մյուս վոյեվոդները, որոնք հաջորդ մի քանի տարիների ընթացքում ավարտեցին Կուչումի պարտությունը և վերջապես նրա տիրապետությունը միացրեցին Ռուսական թագավորությանը։

Հրապարակումներ խմբագրել

  • Гнутов В. П. Подвиг Ермака. Исторический роман. - Ростов н/Д: Ростовское книжное изд-во, 1986. - 366 с.

Գրականություն խմբագրել

  • Край родной: Хрестоматия / Сост. В. Б. Небратенко, В. Д. Яцык. - М.: «БАО-ПРЕСС»; Ростов н/Д: Изд-во «БАРО-ПРЕСС», 2003. - 368 с. - ISBN 5-89886-074-6.
  • Дон литературный. Писатели России. Шолоховский край. XIX-XXI вв.: Справ. изд. / Сост. Г. Губанов. - Ростов н/Д, 2006. - 512 с. - ISBN 5-481-00623-5.
  • Рыжов К. В. 100 великих россиян. - М.: Вече, 2010. - 480 с. - (100 великих). - ISBN 978-5-9533-4583-5.

Արտաքին հղումներ խմբագրել