Երկրորդ երջանկություն, կամ Կինո 40 ժամում

«Երկրորդ երջանկություն, կամ Կինո 40 ժամում» (ռուս.՝ «Второе счастье или кино за 40 часов»), ռուսական լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ, ռեժիսոր Կատյա Ռայսկայայի առաջին աշխատանքը։ Ֆիլմը նկարահանվել է կինոկատակերգության և պարոդիայի ժանրերում։ Վարձույթի տարբերակի պրեմիերան կայացել է 2016 թվականի օգոստոսի 7-ին «Պատուհան դեպի Եվրոպա» (ռուս.՝ «Окно в Европу») 24-րդ կինոփառատոնի շրջանակներում։

Երկրորդ երջանկություն, կամ Կինո 40 ժամում
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Ժանրկատակերգություն
Թվական2016
ՌեժիսորԿատյա Ռայսկայա
ՕպերատորԵվգենի Կորդունսկի, Էդգար Ժամհարյան
Տևողություն99

Ֆիլմը մասնակցել է մի քանի կինոփառատոների, որոնց թվում են՝ «Պատուհան դեպի Եվրոպա» (Վիբորգ)[1][2], «Սկիզբ» կինոփառատոն (ռուս.՝ «Начало», Սանկտ Պետերբուրգ), «Ժպտա՛, Ռուսաստան» (ռուս.՝ «Улыбнись, Россия!», Տուլա)[3]։

2016 թվականի հոկտեմբերին ֆիլմն ստացել է Ալլա Սուրիկովայի «Ժպտա՛, Ռուսաստան» կատակերգության 17-րդ կինոփառատոնի գլխավոր մրցանակներից մեկը[4][5]։

Սյուժե

խմբագրել

Սկսնակ ռեժիսոր Կատյան մարտահրավեր է նետում ժամանակակից կինոարդյունաբերությանը։ Նա «կինոգործիչներին» մեղադրում է դանդաղկոտության և բյուջեի չարդարացված ծախսերի մեջ։ Մամուլի ասուլիսի ժամանակ Կատյան հայտարարում է, որ կկարողանա արժանի ֆիլմ նկարահանել ընդամենը 40 ժամում և գրեթե անվճար։ Այս մտահղացման իրատեսականությունը կասկած է հարուցում ինչպես լրագրողների, այնպես էլ կինոարտադրության ոլորտի ներկայացուցիչների մոտ։ Իր գաղափարը կյանքի կոչելու համար Կատյան իր ծննդյան օրվա նախօրեին կինոստուդիայում նկարահանումների պարտիա է կազմակերպում և ընկերներին խնդրում է կատարել դերեր իր ֆիլմում։ Հյուրերը հիմնականում հայտնի մարդիկ են, որոնք հեռու են դերասանական մասնագիտությունից, բայց հանուն Կատյայի և զվարճանքի նրանք համաձայն են ժամանակավորապես մարմնավորել անսովոր կերպարներ։ Սարքավորումների հարցում խնայելու համար Կատյան համաձայնում է համագործակցել կինոստուդիայի Ալբերտ անունով սեփականատիրոջ հետ, որը հայտնի է իր բռնապետական և տարփասիրական հակումներով։

40 ժամն սկսվում է։ Բոլոր տաղավարներում նկարահանումներ են ընթանում։ Երեկույթին հյուրերին սպասում են հետաքրքիր սյուժետային խորամանկություններ, ինչպես սցենարով նախատեսված իրենց տեսարաններում, այնպես էլ իրականում նկարահանումների ժամանակ։ Միջոցառումը լուսաբանող լրագրողների շարքում առանձնանում է ուսանողուհի Նինան, որն իբր դիպլոմային աշխատանք է պատրաստում այն մասին, թե ինչպես է նկարահանվում կինոն։ Նրա հետ պրոֆեսիոնալ կինոսարքավորումներով երկու օպերատորներ են, որոնք նկարահանում են այն ամենը, ինչ տեղի է ունենում կինոստուդիայում։ Իրականում Կատյաի ծրագրում Նինային վերապահված է հատուկ դեր։

Ֆիլմի նկարահանումները եռում են, բայց որքան քիչ ժամանակ է մնում, այնքան դժվար է դառնում աշխատել։ Նկարահանող խումբը հոգնել է, հյուրերը հարբել են, կան մարդիկ, որոնք միտումնավոր կերպով ցանկանում են խանգարել նախագծի իրականացմանը։ Նինան նկարահանում է, թե ինչպես է Կատյան և նրա թիմը հաղթահարում բոլոր դժվարությունները և հասցնում ժամանակին ավարտել աշխատանքը։ Կատյային շնորհավորում են հաղթանակի և ծննդյան օրվա կապակցությամբ։ Պարզվում է, որ կինոստուդիայի սեփականատերն իր ծրագրերն ունի Կատյայի և նրա ֆիլմի վերաբերյալ։ Նա սկսում է սիրահետել Կատյային։ Սակայն Կատյայից մերժում ստանալուց հետո նրան վտարում է ստուդիայից՝ իր մոտ թողնելով նկարահանված նյութը։ Կատյան հեռանում է ստուդիայից։

Պարզվում է, որ տեղի ունեցող բոլոր իրադարձությունները նախատեսված էին Կատյայի պլանով։ 40 ժամ շարունակ Նինան երկրորդ ֆիլմն է նկարահանել այն մասին, թե ինչպես է նկարահանվում կինոն։ Հենց նման ֆիլմ էլ ուզում էր նկարահանել Կատյան։ Ալբերտին մնում են նկարահանված, բայց միմյանց հետ ոչնչով չկապված տարբեր ժանրերի տեսարաններ ոչ պրոֆեսիոնալների կատարմամբ, իսկ Կատյայի մոտ ստացվում է սենսացիոն ֆիլմ կինոարդյունաբերության «խոհանոցի» մասին։

Երաժշտություն

խմբագրել

Ֆիլմում հնչում է 84 երաժշտական հատված։ Ֆիլմի 5 տեսարանների սաունդթրեքը գրել է Deep Purple խմբի կոմպոզիտոր Ալեքս դե Կարվալհոն։

Ֆիլմում հնչում է նաև Ալեքսանդր Մարցինկևիչի, Գենադի Սելեզնյովի («Рождество» խումբ), Սերգեյ Պետրովի, Էդուարդ Մատվեևի, Սերգեյ Ռոգոժինի, Լորա Կվինտի, Վլադիմիր Սայկոյի, Աթենքի, դիջեյ Ցվետկովի և այլոց երաժշտությունը։

Դերերում

խմբագրել
  • Նինա Աբրոսովա - ուսանողուհի
  • Վիտալի Պետրով - Ջեյմս Պոնտ
  • Սերգեյ Ռոգոժին - դահիճ
  • Ալեքսեյ Սերգիենկո - դահիճ
  • Ալեքսեյ Լուշնիկով - կաշառակեր
  • Աֆինա Դիլիոնիդի - Կլեոպատրա
  • Կատյա Սամբուկա - սիմֆոնիկ նվագախմբի ֆլեյտահար
  • Ալեքսեյ Վեսելովզորով - սիմֆոնիկ նվագախմբի ջութակահար
  • Բոբ Ջեք - ՃՈ տեսուչ
  • Անդրեյ Սեմյոնով - լուսավորող
  • Շև Շչեգլով - էլեկտրիկ
  • Մաքսիմիլիան Լապին - ամաչկոտ տղա
  • Բորիս Սմոլկին - կամեո
  • DJ Цветкоff - Անջելինա Ջոլիի երկրպագու

Ընդհանուր առմամբ ֆիլմում նկարահանվել է 132 մարդ, որոնց մեծ մասը պրոֆեսիոնալ դերասաններ չեն[6][7]։

2018 թվականին նկարահանվել է «Կինո 40 ժամում։ Պատմություն» (ռուս.՝ «Кино за 40 часов. История») վավերագրական ֆիլմը, որը պատմում է արտասովոր նախագծի ճակատագրի մասին[8]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Рада, Эльза (2016 թ․ օգոստոսի 6). «Подробная программа XXIV кинофестиваля «Окно в Европу»». ivbg.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  2. «Кинофестиваль «Окно в Европу». Расписание». vyborg.tv. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  3. «XVII фестиваль кинокомедии «Улыбнись, Россия!»: Супербобровы сдали самый лучший день со всеми неудобствами». www.proficinema.ru. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  4. «Кинобизнес / Итоги кинофестиваля «Улыбнись, Россия!»». Кинобизнес (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  5. «На XVII фестивале «Улыбнись, Россия!» выбрали лучшие комедии года». MySlo (ռուսերեն). 2016 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.
  6. Оксана КУСИК | Сайт «Комсомольской правды» (2016 թ․ օգոստոսի 10). «На кинофестивале «Окно в Европу» показали фильм с непрофессиональными актерами» (ռուսերեն). KP.RU - сайт «Комсомольской правды». Վերցված է 2020 թ․ հունիսի 3-ին.
  7. «Фильм Второе счастье или кино за 40 часов. (2015)». old2019.gosfilmofond.ru. Արխիվացված է օրիգինալից 2020-06-04-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 4-ին.
  8. «Geometria.ru - КИНОВЕЧЕРИНКА Кати Райской «КИНОПРОБЫ»» (ռուսերեն). Geometria. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել