Երկրաշարժ Կոբեում (ճապ.՝ 阪神・淡路大震災, Հանշին Ավաձի մեծ երկրաշարժ), Ճապոնիայի պատմության մեջ խոշորագույն երկրաշարժերից մեկը։

Հանշին Ավաձի մեծ երկրաշարժ
##Երկրաշարժ Կոբեում (Ճապոնիա)
Red pog.png
Երկրաշարժ Կոբեում, Ճապոնիա
HITO0230.JPG
Տեսակերկրաշարժ
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
ՏեղանքՀյոգո (պրեֆեկտուրա)
Տարեթիվ1995 թվականի հունվարի 17 (Հեյսեյի 7-րդ տարի), JST 05:46[1][2]
Մագնիտուդ ռիխտերի սանդղակով6,9[2][3][4]
Հիպոկենտրոնի
խորություն
16 կմ[1][5]
Էպիկենտրոնի
տեղագրություն
Ավաձի կղզի, Ճապոնիա
Տուժածներ6 434 մահացել է[4][5]
300 000 մնացել են առանց բնակարանի[4]
Զոհվածներ6 434
Վիրավորներ43 792[6]
Անհայտ կորածներ3[6]
Տնտեսական վնաս102,5 մլրդ $
1995 Great Hanshin-Awaji earthquake Վիքիպահեստում

Երկրաշարժը եղել 1995 թվականի հունվարի 17-ի առավոտյան՝ տեղական ժամանակով (JST) 05:46-ին։ Նրա ակնթարթային մագնիտուդը կազմել է 6,9 (Ռիխտերի սանդղակով 7,3 մագնիտուդ)[1][2]։ Երկրաշարժի օջախը տեղակայված է եղել Ավաձի կղզու տակ՝ 15-20 կմ խորության վրա, և կապված եղել Ակաշի նեղուցում քաղաքի տակ գտնվող տեկտոնիկ բեկման հետ։

Հաշվարկների համաձայն՝ երկրաշարժի ընթացքում զոհվել է 6434 մարդ։ Բնական աղետի հետևանքները՝ 200 000 շենքերի, Հանշին արագընթաց մայրուղու 1 կիլոմետրի, Կոբե նավահանգստում 150 կառամատույցներից 120-ի ոչնչացում, քաղաքի էլեկտրամատակարարման խախտում։ Բնակիչները, ստորգետնյա ցնցումների պատճառով, վախեցել են տուն վերադառնալ, որոնք շարունակվել են մի քանի օր։ Տնտեսական վնասը կազմել է մոտ 10 տրլն իեն կամ 102,5 մլրդ $, կամ այն ժամանակ Ճապոնիայի ՀՆԱ-ի 2,5%-ն[5][7]։ Փրկարարական աշխատանքների շինարարության և կազմակերպման մեջ հայտնաբերվել են բազմաթիվ կառուցողական թերություններ։ Կառավարության հանդեպ դժգոհությունն այնքան մեծ էր, որ նույնիսկ մաֆիան (յակուձա) օգնության էր հասել տուժածներին՝ ջուր և սննդամթերք բերելով[8]։

1995 թվականից քաղաքում յուրաքանչյուր տարի անցկացվում է լույսի փառատոնը՝ ի հիշատակ երկրաշարժի զոհերի։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «The Great Hanshin-Awaji Earthquake Statistics and Restoration Progress» (անգլերեն)։ The City of Kobe։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-26-ին։ Վերցված է 2016-07-27 
  2. 2,0 2,1 2,2 «Kōbe earthquake of 1995» (անգլերեն)։ Encyclopaedia Britannica։ Վերցված է 2016-07-28 
  3. «The ISC-GEM Global Instrumental Earthquake Catalogue (1900-2012)» (անգլերեն)։ ISC։ Վերցված է 2016-07-27 
  4. 4,0 4,1 4,2 «Historic Earthquakes: Kobe, Japan» (անգլերեն)։ USGS։ Արխիվացված է օրիգինալից 2011-02-08-ին։ Վերցված է 2016-07-28 
  5. 5,0 5,1 5,2 Lydia Smith (2015-01-16)։ «Kobe earthquake 20th anniversary: Facts about the devastating 1995 Great Hanshin Earthquake» (անգլերեն)։ International Business Times։ Վերցված է 2016-07-28 
  6. 6,0 6,1 http://web.pref.hyogo.lg.jp/kk42/pa20_000000015.html
  7. Anderson, CNR.Colostate.edu Archived 2008-09-07 at the Wayback Machine., «The Kobe Earthquake of 1995»
  8. Дрожащая земля. // The New Times, 21.03.2011

Արտաքին հղումներԽմբագրել