«Երկրագունտ», գրական, գիտական և քաղաքակաև ամսագիր։ Ասիական ընկերության հրատարակություն։ Լույս էր տեսել 1883-1888 թվականներին, Կ. Պոլսում։ Խմբագիրներն էին՝ Հակոբ Պարոնյան, Եղիա Տեմիրճիպաշյան[1][2]։

Երկրագունտ
Տեսակգրական ամսագիր
Լեզուհայերեն
Հիմնադրվել էհունվար 1883
ՀիմնադիրԵղիա Տեմիրճիպաշյան
Երկիր Օսմանյան կայսրություն
Հրատարակման վայրԿոստանդնուպոլիս
Լուծարվել էնոյեմբեր 1888

Տպագրվել էր նյութեր ազգային կյանքի մասին, քաղաքական լուրեր, ուսումնասիրությաններ հայոց լեզվի և հայ գրականության պատմության վերաբերյալ, պատմական, աշխարհագրական և գիտական հոդվածներ։ Ամսագիրը բարձրացրել էր կանանց իրավահավասարության և աղջիկների դաստիարակության հարցը։ Մանկավարժական դաստիարակչական հոդվածներով օգնել էր կրթական գործի բարելավմանը, ծանոթացրել ուսուցման եվրոպական մեթոդներին։

Թղթակիցներ

խմբագրել

Թղթակցել են Գ․ Զոհրապը, Գ․ Սրվանձտյանցը, Ե․ Դուրյանը, Ե․ Տեմիրճիպաշյանը, Լևոն Բաշալյանը և ուրիշներ։ Տպագրվել էր գրախոսականներ, մամուլի տեսություններ, թարգմանաբար ներկայացրել Լամարթինի, Հյուգոյի, Լաֆոնտենի, Բայրոնի, Շելլիի և այլոց գործերից։ Ընթերցողներին ծանոթացրել էր նշանավոր գիտնականների կյանքին ու գործունեությանը, նորագույն հայտնագործություններին։ Տպագրվել էր Ասիական ընկերության ազդերն ու որոշումները։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Վիեննայի մենաստանի մամուլի շտեմարան- ԵՐԿՐԱԳՈՒՆՏ». Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 22-ին.
  2. «Համահայկական թվանշային գրադարան».
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 621