Երկու շուն (ֆր.՝ Deux Chiens), Պիեռ Բոնարի 1891 թվականին նկարած նկարը, որը գտնվում է Southampton City Art Gallery անգլիական պատկերասրահում (Սաութհեմփթոն

Երկու շուն
տեսակգեղանկար
նկարիչՊիեռ Բոնար
տարի1891
բարձրություն36,3 սանտիմետր
լայնություն39,7 սանտիմետր
գտնվում էSouthampton City Art Gallery?
հավաքածուSouthampton City Art Gallery?
Ծանոթագրություններ

Պատմություն և նկարագրություն խմբագրել

1891 թվականին Պիեռ Բոնարը դառնում է մրցույթի մասնակից, որի առաջադրանքը ճաշասենյակի համար կահույքի դիզայն ստեղծելն էր։ Նրա նախագիծը չի իրականացվում, բայց Բոնարն արդեն ստեղծած դռան և պահարանի դիզայնը օգտագործում է «Երկու շուն» նկարի համար (Deux Chiens Jouant, «Երկու շուն խաղում են»)։ Նկարում պատկերված երկու պուդելների մոդել հնարավոր է, որ հանդիսացել է Բոնարի «Ravageau» անունով շունը։ Պարզ, բայց արտահայտիչ կոմպոզիցիան, նաև մի քանի «գունային բլոկերը» ցույց են տալիս նկարչի հետաքրքրությունը դեպի Ուկիյո-է-ն։ Տվյալ աշխատանքում, «Կատվի էտյուդը» նկարին հավասար, Բոնարը փորձում է օգտագործել ճապոնացի վարպետների փորձը և կենդանացնել մաքուր դեկորատիվությունը կյանքի տպավորություններով։ Միևնույն ժամանակ սև շները հեղինակի համար հանդիսանում են հաճախ կրկնվող, կարևոր թեմա[1][2]։

1963 թվականին նկարը, որի չափսերը 370 (կամ 363) × 397 մմ է, հայտնվում է Սաութհեմփթոն անգլիական պատկերասրահում պատկերասրահի սեփականատիրոջ, կոլեկցիոների և արվեստի ազդեցիկ հովանավոր Արթուր Տիլդեն Ջեֆերսի (Arthur Tilden Jeffress, 1905-1961) կտակով։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Neil Murphy John Banville. — Bucknell University Press, 2018. — 237 с. — ISBN 9781611488739
  2. Вера Смирнова Пьер Боннар: дань признательной памяти // Нева. — 2007. — № 4.

Գրականություն խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • «Pierre Bonnard: Deux Chiens». Southampton City Art Gallery (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.