Երկու նապաստակի հետևից ընկես, ոչ մեկին չես բռնի

Անտոն Չեխովի ստեղծագործություններից

«Երկու նապաստակի հետևից ընկես, ոչ մեկին չես բռնի» (ռուս.՝ За двумя зайцами погонишься, ни одного не поймаешь), ռուս գրող Անտոն Պավլովիչ Չեխովի պատմվածքներից՝ գրված 1880 թվականին։ Առաջին անգամ հրատարակվել է «Մեկ գլխում առանց նախաբանի և վերջաբանի վեպ» ենթավերնագրով՝ «Չեխոնտե» ծածկանունով, 1980 թվականի մայիսի 11-ին «Ճպուռ» (ռուս.՝ «Стрекоза») գեղարվեստա-կատակերգական հանդեսի տասնիններորդ համարում[1]։ Գրաքննության հանձնաժողովի թույլտվությունը ստացել է մայիսի 7-ին[1]։

Երկու նապաստակի հետևից ընկես, ոչ մեկին չես բռնի
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևպատմվածք
ՀեղինակԱնտոն Չեխով
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել էմայիսի 11 (23), 1880

1882 թվականին Անտոն Պավլովիչը պլանավորել է պատմվածքը տպագրել հեղինակային «Թեթևամտություն» ժողովածուում։ Այդ պատճառով ստեղծագործության մեջ կատարվել են աննշան փոփոխություններ[1]։ Հավաքածուն տպագրվել է, բայց ի վերջո արգելվել է գրաքննության կողմից[2]։

Պատմության հիմքում ընկած անեկդոտային սյուժեն լայնորեն տարածվեց 19-րդ դարի վերջին փոքր մամուլում։ Նման «ընտանեկան թեման» տարբեր հեղինակների կողմից դիտարկվում էր որպես կենցաղային կատակ։ Անտոն Պավլովիչն օգտագործեց այս սյուժեն, որպեսզի մանրամասն նկարագրեր «գավառական ազնվականության» կյանքը, հոգեբանությունը և տիպային առանձնահատկությունները[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

ԳրականությունԽմբագրել