Երկու երիտասարդ կանանց հիշողությունները
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
«Երկու երիտասարդ կանանց հիշողությունները» (ֆր.՝ Mémoires de deux jeunes mariées), ֆրանսիացի գրող Օնորե դը Բալզակի վեպը, որը գրել է 1841 թվականին։ Նվիրված է Ժորժ Սանդին։ Գրողի միակ նամակաձև վեպն է։ Վեպը «Մարդկային կատակերգություն» ժողովածուի մի մասն է։ 1981 թվականին ֆրանսիական հեռուստաընկերության թողարկած նույնանուն ֆիլմում Լուիզայի դերում հանդես է եկել Ֆանի Արդան[1]։
Երկու երիտասարդ կանանց հիշողությունները ֆր.՝ Mémoires de deux jeunes mariées | |
---|---|
![]() | |
Հեղինակ | Օնորե դը Բալզակ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Մասն է | «Մասնավոր կյանքի տեսարաններ» |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Կերպար(ներ) | Melchior de Canalis? |
Նկարագրում է | Փարիզ |
Շարք | Մարդկային կատակերգություն |
Նախորդ | Le Bal de Sceaux? |
Հաջորդ | La Bourse? |
Նկարազարդող | Adrien Moreau? |
Երկիր | ![]() |
Հրատարակման տարեթիվ | 1841 |
![]() |
ՍյուժեԽմբագրել
Երկու երիտասարդ աղջիկներ՝ 18-ամյա Լուիզա դը Շոլյեն՝ անվանի դուքսի աղջիկը, և 17-ամյա ազնվազարմ, օժիտ չունեցող գավառական Ռենե դը Մոկոմբը, ութ տարի անց լքում են վանքի պատերը։ Պարզվում է, որ աղջիկները Փարիզում և նահանգում, և 1824-1835 թվականների ընթացքում փոխանակվում են նամակներով, որտեղ ներկայացնում են իրենց կյանքից տարբեր դեպքեր[2]։
Այդ տարիների ընթացքում Ռենեն շահից դրդված ամուսնանում է հարևանի՝ նապոլեոնյան կռիվների վետերանի հետ, ով իրենից 20 տարով մեծ էր։ Եվ նա համեստությամբ ծրագրում է դառնալ ընտանիքի մայր և զբաղվել բարօրության ավելացմամբ։ Ռենեն դառնում է երեք երեխայի մայր և օգնում է ամուսնուն՝ գործունեություն ծավալել կառավարական գործերում։
Լուիզան սիրահարվում է ազնվատոհմիկ իսպանացի աքսորյալի և ամուսնանում նրա հետ։ Մի քանի տարվա երջանկությունից հետո նա դառնում է այրի։ 4 տարի անց ամուսնանում է Մարի Գաստոնի հետ, ով աղքատ գրող էր, իրենից մի քանի տարով փոքր և նրա հետ բնակություն է հաստատում մեկուսի կալվածքում։ Մի քանի տարվա անվրդով կյանքից հետո՝ սխալմամբ գերագնահատելով ամուսնուն, դիմում է ինքասպանության։
Վեպը հիմնված է երկու կանանց բնավորության հակադրման վրա. Ռենեի մտածողությունը, որը նախազգուշացնում էր Լուիզային իր սխալների մասին, և Լուիզայի բուռն խառնվածքը, որը ծաղրում է Ռենեին՝ իր հեռատեսության և ձանձրալի լինելու համար։
ԾանոթագրությունԽմբագրել
- ↑ Honore de Balzac (2007-09-07)։ Letters of Two Brides
- ↑ Balzac Honoré de (1999-10-01)։ «Letters of Two Brides» (English)։ Վերցված է 2022-03-16