Երկնագույն նեոն
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Ենթատիպ Ողնաշարավորներ
Դաս Ոսկրային ձկներ
(Osteichthyes)
Կարգ Characiformes
Ընտանիք Characidae
Ցեղ Paracheirodon
Տեսակ Երկնագույն նեոն
Լատիներեն անվանում
Paracheirodon innesi
Myers, 1936[1]
Հոմանիշներ
  • Hyphessobrycon innesi


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 163041
NCBI 42492

Երկնագույն նեոն (լատին․՝ Paracheirodon innesi), Paracheirodon ընտանիքի ձկնատեսակ, որն ապրում է քաղցրահամ ջրերում։ Ապրում է Ամազոնի վերին ավազանի ջրերում։ Կարելի է պահել նաև աքվարիում։

Նկարագիր խմբագրել

 

Երկնագույն նեոնի մեջքը մուգ ձիթապտղագույն-մոխրագույն է, գորշ արծաթագույն, աչքերից մինչև ճարպային լողակը նրան առանձնահատուկ կապտավուն երանգով գիծն է։ Արուների մոտ ուղիղ է, իսկ էգերի մոտ՝ փոքր-ինչ թեքված։ Կան սովորական նեոնների այնպիսի առանձնյակներ, որոնց մոտ այդ գիծը կապույտի փոխարեն կանաչ է։ Էգերը մեծանում են՝ հասնելով 4 սմ-ի, իսկ արուները՝ 0,5-1 սմ փոքր են էգերից։ Էգերը ակնհայտորեն մեծ են արուներից։ Գոյություն ունեն երկնագույն նեոնների ալբինոս տեսակները։

Արդեն ձվադրմանը պատրաստ էգերին անհրաժեշտ է պահել առանձին։ Էգը դնում է մոտավորապես 200 ձու, որից հետո հասուն ձկանը կարելի է հանել տվյալ աքվարիումից։ Ինուբացիոն շրջանը տևում է 20-30 օր։

Սոցիալական վարք խմբագրել

Երկնագույն նեոնը շատ լավ կարող է ապրել ընդհանուր ակվարիումում՝ այլ ձկների հետ մեկտեղ։ Կարող է ապրել հանգիստ վարքով, ոչ ագրեսիվ ձկների հետ։ Չի վնասում աքվարումում առկա բուսականությունը։ Նեոնները վտառային ձկներ են, ուստի աքվարումային պայմաններում անհրաժեշտ է պահել ամենաքիչը 6 առանձնյակից բաղկացած խմբով։ Երբ նրանք խմբով են լինում, նրանց մարմնի կապույտ երանգավորումն ավելի արտահայտիչ է դառնում։

Աքվարիումային պայմաններ խմբագրել

 
  • Ջերմաստիճան՝ 20-26 °C
  • Թթվայնության մակարդակ (pH)՝ 5 - 7
  • Ջրի կոշտություն (dH)՝ 6-15
  • Աքվարիումի չափ՝ կարող է լինել տարբեր չափեր՝ կախված ձկան ոչ մեծ չափերից

Աքվարիումում ջրի բարձրությունը պետք է լինի 20 սմ-ից ոչ բարձր։

Հայտնաբերում խմբագրել

Երկնագույն նեոնը հայտնաբերվել է 1934 թվականին[2][3] ֆրանսիացի ճանապարհորդ Օգյուստ Ռաբոյի կողմից (August Rabaut)՝ դեպի Ամազոնի ջունգլիներ կատարած իր ճանապարհորդության ժամանակ։ Պատահաբար գտնված ձկնատեսակը շատ է դուր եկել նրան, ով որոշել է ձկանը տեղափոխել Եվրոպա՝ վաճառելու համար։ Երկնագույն նեոնները դուր եկան եվրոպացիներին, բայց որոշ ժամանակ ձկանը գիտական անվանում տալ չէր հաջողվում։ 1935 թվականին ձկնատեսակը հայտնվում է աքվարիումային պոպուլյացիաներ ունեցող Վիլյամ Ինեսի ձեռքում (William T. Innes), ով ձկանը փոխանցում է իր ծանոթ կոլեգային՝ Ջորջ Մայերսին (George Myers

1936 թվականին Վաշինգտոնի կենսաբանական տեղեկամատյաններում հայտնվում է այս ձկան մասին առաջին գիտական հոդվածները։ Մայերսը, ով հոդվածների հեղինակն է, անվանակոչում է ձկանը։ Ի պատիվ իր գործընկերոջ՝ Ինեսի, ձուկը կոչվել է Hyphessobrycon innesi, այնուհետև վերանվանվել է՝ ստանալով Paracheirodon inessi անունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայտնաբերում, պատկերներ
  2. «Հայտնաբերում, նկարագիր». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 16-ին.
  3. Махлин М. Д. Занимательный аквариум - М: Издательство «Пищевая Промышленность», 1967.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկնագույն նեոն» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկնագույն նեոն» հոդվածին։