Երկար ճանապարհ դեպի տուն

Ջոն Ֆորդի ֆիլմ-դրաման (1940)

«Երկար ճանապարհ դեպի տուն» (անգլ.՝ The Long Voyage Home), ռեժիսոր Ջոն Ֆորդի ֆիլմ-դրաման, որի պրեմիերան կայացել է 1940 թվականի նոյեմբերի 11-ին։ Սցենարը գրվել է Դադլի Նիկոլսի կողմից Յուջին Օ'Նիլի «Լուսինը Կարիբյան ծովի վրա», «Դեպի արևելք` Կարդիֆ», «Երկար ճանապարհ դեպի տուն» և «Զոնայում» (1914-1918) մեկ գործողությամբ պիեսների հիման վրա, միասնական ընդհանուր կերպարներով՝ «Գլենկերն» անգլիական մտացածին շոգենավի թիմով։ Չնայած Ֆորդի ամենահայտնի գործերից չէ ֆիլմը, այն, այնուամենայնիվ, մինչև հիմա լավ է ընդունվում։

Երկար ճանապարհ դեպի տուն
անգլ.՝ The Long Voyage Home
ԵրկիրԱՄՆ
Ժանրռազմական ֆիլմ[1], դրամա[1][2] և մարտաֆիլմ
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ և նավարկելու արվեստ
Թվական1940, հոկտեմբերի 8, 1940[3] և նոյեմբերի 22, 1940[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋոն Ֆորդ[1][4][2]
ՊրոդյուսերՈւոլթեր Վոնգեր
Սցենարի հեղինակՅուջին Օ'Նիլ և Դադլի Նիքոլս
ԴերակատարներՋոն Ուեյն[5][4][2], Թոմաս Միտչել[5][2], Իեն Հանթեր[5][2], Բարրի Ֆիցջերալդ[5][2], Ջոն Քուեյլեն[5][2], Միլդրեդ Նեթվիկ[5][2], Ուորդ Բոնդ[5][4][2], Ջի Էմ Կերիգան, Ուինդհեմ Սթենդինգ[5], Ուիլֆրիդ Լոուսոն[5][4][2], Արթուր Շիլդս[5][4][2], Դուգլաս Ուոլթոն[5], Հարրի Թենբրուք[5], Ջեք Փենիք[5], Ջո Սոյեր[5], Լայոնել Փեյփ[5], Ռաֆայելա Օտտիանո[5], Բիլլի Բևան[6], Ջեյմս Ֆլավին[6] և Հարրի Վուդս
ՕպերատորԳրեգ Թոլանդ
ԵրաժշտությունՌիչարդ Հեյգմեն
ՄոնտաժՇերման Թոդ
Տևողություն105 րոպե
Բյուջե682 495 $
 The Long Voyage Home Վիքիպահեստում

Ֆիլմը ստացել է «Օսկար» մրցանակի 6 անվանակարգեր` լավագույն ֆիլմ, լավագույն ադապտացված սցենար (Դադլի Նիկոլս), լավագույն օպերատորական աշխատանք սև-սպիտակ ֆիլմում (Գրեգ Տոլանդ), լավագույն երաժշտություն (Ռիչարդ Հեյջմեն), լավագույն մոնտաժ (Շերման Թոդ), լավագույն հատուկ էֆեկտներ (Ռ. Թ. Լեյթոն, Ռեյ Բինջեր, Թոմաս Տ. Մոուլթոն)։

Սյուժե խմբագրել

Գործողությունները տեղի են ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին օրերի ժամանակ[7]։ Վեստ Ինդիայի բարերում գիշերային գինարբուքից հետո «Գլենկերն» տրամպային բեռնատար շոգենավի թիմը վերադառնում է նավ և ուղղություն վերցնում դեպի Բալթիմոր, որտեղ նրանց սպասում է պայթուցիկի բեռը։ Սպասվում է երկար ճանապարհ դեպի տուն` Անգլիա` պայթուցիկներով բեռնված նավում, իսկ թիմում լարվածությունը մեծանում է…

Դերերում խմբագրել

Դերասան Դեր
Ջոն Ուեյն Օլե Օլսեն
Թոմաս Միտչել Ալոիզիուս «Դրիսկ» Դրիսկոլ
Իեն Հանթեր «Սմիթթի» Սմիթ» Դրիսկոլ
Բարրի Ֆիցջերալդ Կոկի
Ուիլֆրիդ Լոուսոն կապիտան
Ջոն Քուեյլեն Ակսել Սուոնսոն
Միլդրեդ Նեթվիկ Ֆրիդա
Ուորդ Բոնդ Յանկ
Արթուր Շիլդս վերհանիչ
Ջո Սոյեր Դևիս
Ջեք Փենիկ Ջոնի Բերգման

Փաստեր խմբագրել

  • Օ'Նիլի սիրած ֆիլմն է` նկարահանված իր ստեղծագործությունների հիման վրա։ Ֆորդն Օ'Նիլին նվիրել է կրկնօրինակը, որը նա դիտել է «ծակուծուկերով»։
  • Երբ Ֆորդը Ջոն Ուեյնին առաջարկեց շվեդ Օլե Օլսենի դերը, նա վստահ չէր, որ նա կկարողանա շվեդական շեշտադրումը փոխանցել, և վախենում էր, որ հանդիսատեսը կծիծաղի։ Դանիացի դերասանուհի Օսա Մասենն օգնել է Ուեյնին շեշտադրության հարցում, որի համար նա Ֆորդից հաճոյախոսության է արժանացել. Ֆորդը չի նկատել, որ նա սովորել է[8]։

Արտադրություն խմբագրել

Անկախ կինոպրոդյուսեր Ուոլթեր Վանգերը կինեմատոգրաֆիայի պատմության մեջ է մտել այս ֆիլմի ստեղծման ժամանակ, որի համար նա վարձել է ամերիկյան հայտնի ինը նկարիչների, որոնք որակի ապահովման համար պահանջել են երեք բան` թեմայի ընտրության ազատություն, արտադրական ստուդիաներ և ֆիլմերի դիտման սենյակ։ Այս առաջին փորձի արդյունքում 11 օրիգինալ նկարներ են ստացվել։ Հոլիվուդյան կինոարտադրության մեջ նման մասշտաբի և նպատակի ոչ մի այլ ձեռնարկություն նախկինում չի իրականացվել։

Ֆիլմը կինոթատրոններում կորցրել է 224 336 դոլար[9]։ Որոշ քննադատներ ենթադրել են, որ ֆիլմը դուր չի եկել հանրությանը, քանի որ այն չափազանց մռայլ էր և ռոմանտիկա չուներ[10]։

Քննադատություն խմբագրել

Նյու Յորք Թայմսի կինոքննադատ Բոսլի Քրաուզերին դուր է եկել ֆիլմի սցենարը և ռեժիսուրան և նա գրել է. «Ջոն Ֆորդը իսկապես ստեղծել է ժամանակակից Ոդիսական` դաժան և բարդ ֆիլմ` աշխարհի ջրերով թափառող մարդու անվերջ պատմությունը պատմող, որը փնտրում է իր հոգու խաղաղությունը... այն դաժան է ու անողոք, և միայն մի կարճ ժամանակ է պարունակում կարեկցանք իր անկեղծությամբ մարդկային խղճուկ թերությունների հանդեպ։ Բայց այն մեկն է առավել ազնիվ ֆիլմերից` երբևէ էկրանին հայտնված. այն խորաթափանց հայացք է դեպի փոքրիկ մարդկանց սրտերը, և քանի որ այն ցույց է տալիս, որ մարդկային թուլությունից ինչ-որ ազնվություն է բխում, այն ավելի մեծ բավականություն է բերում, քան հերոսների ամենասուրբ երկրպագությունը»[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0032728/
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 http://www.filmaffinity.com/en/film950602.html
  3. 3,0 3,1 Internet Movie Database — 1990.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=109480.html
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 5,13 5,14 5,15 http://www.imdb.com/title/tt0032728/fullcredits
  6. 6,0 6,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  7. Steeman, Albert Արխիվացված 2008-12-04 Wayback Machine. Internet Encyclopedia of Cinematographers, "Gregg Toland page," Rotterdam, The Netherlands, 2007. Last accessed: January 18, 2008.
  8. Vgl. imdb.com
  9. Matthew Bernstein, Walter Wagner: Hollywood Independent, Minnesota Press, 2000 p440
  10. Doss, Erika (1991). Benton, Pollock, and the Politics of Modernism: From Regionalism to Abstract Expressionism. University of Chicago Press. էջ 252. ISBN 9780226159430.
  11. Crowther, Bosley(չաշխատող հղում). The New York Times, film review, "The Long Voyage Home, Magnificent Drama of the Sea," October 9, 1940. Last accessed: January 18, 2008

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկար ճանապարհ դեպի տուն» հոդվածին։