Բոսլի Քրաուզեր

ամերիկացի կինոքննադատ

Բոսլի Քրաուզեր(անգլ.՝ Bosley Crowther, հուլիսի 13, 1905(1905-07-13)[1][2], Լյուտերվիլ, Բալթիմոր շրջան, Մերիլենդ, ԱՄՆ - մարտի 7, 1981(1981-03-07)[1][2], Կիսկո լեռ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի կինոքննադատ,որը պատերազմական և հետպատերազմական տարիներին՝ 1940-1967թթ․, ղեկավարել է հանրահայտ The New York Times-ի կինոյի բաժինը[3]։

Բոսլի Քրաուզեր
Bosley Crowther press photo 1949.jpg
Ծննդյան թիվ՝հուլիսի 13, 1905(1905-07-13)[1][2]
Ծննդավայր՝Լյուտերվիլ, Բալթիմոր շրջան, Մերիլենդ, ԱՄՆ
Վախճանի թիվ՝մարտի 7, 1981(1981-03-07)[1][2] (75 տարեկան)
Վախճանի վայր՝Կիսկո լեռ, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝լրագրող և կինոքննադատ
IMDb։ID 0189831

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է Մերիլենդ նահանգի Լյուտերվիլ քաղաքում։ Այնուհետև ընտանիքը տեղափոխվել է Հյուսիսային Կարոլինա նահանգի Ուինստոն-Սեյլեմ քաղաք, որտեղ երիտասարդ Բոսլին մասնակցել է տեղական The Evening Star թերթի հրատարակչությանը։ Հետագայում ընտանիքը տեղափոխվեց մայրաքաղաք Վաշինգտոն, որտեղ 1922 թ․ Բոսլին ավարտեց Western High School-ը։ Երկու տարի Վիրջինիա նահանգի Օրանժ քաղաքի Woodberry Forest School-ում նախապատրաստվելուց հետո ընդունվեց Պրինստոնի համալսարան, որտեղ ուսումնասիրեց պատմություն։ Ուսանողական տարիներին եղել է The Daily Princetonian-ի խմբագիրը։ 1928-ին New York Times-ի կազմակերպած շարադրությունների ազգային մրցույթում հաղթեց և 500 դոլարանոց եվրոպական շրջագայություն շահեց՝ որպես մրցանակ։ Նրան նյույորքյան թերթում լրագրողի պաշտոն առաջարկեցին՝ շաբաթական 30 դոլար աշխատավարձով, որից Բոսլին հրաժարվեց՝ հուսալով, որ հարավային նահանգներից մեկի ոչ շատ հայտնի թերթերից մեկում աշխատանք կգտնի։ Սակայն այդպիսի թերթերի առաջարկած աշխատավարձը չնչին էր, այդ պատճառով նա վերջապես համաձայնեց լրագրող աշխատել New York Times-ում, իսկ 1933 թ․ հրավիրվեց դրամայի բաժնում աշխատելու։ Շուրջ հինգ տարի նա Բրոդվեյի ներկայացումների ակնարկներ է գրել։ Այստեղ Բոսլին ծանոթացել է Ֆլորենս Մարքսի հետ, իսկ 1933 թ․ հունվարի 20-ին նրանք ամուսնացել են։

ՀեղինակությունԽմբագրել

1940-ականների սկզբից մինչև 1960-ականների ավարտը Ք․Բոսլին ղեկավարել է New York Times-ի կինոյի բաժինը։ Կինոքննադատի հեղինակությունն այնքան բարձր էր, որ կատեգորիկ կոշտ կամ հուզական դատողությունները մեկ անգամ չէ, որ դարձել են ֆիլմի առևտրային հաջողության կամ ձախողման բանալին[4]։ Կինոքննադատը հայտնի էր ճապոնական ֆիլմերի հանդեպ հակակրանքով։ Նա քննադատեց «Գահը արյան մեջ» ֆիլմը (1957 թ․), իսկ «Գոդզիլան» (1954 թ․) անվանեց անկարգություն։ Միաժամանակ նա հիացած էր իտալացի նեոռեալիստներով՝ Ռ․Ռոսսելլինի, Ֆ․Ֆելլինի, Վ․ դե Սիկա և Ինգմար Բերգմանով՝ նպաստելով ԱՄՆ-ում նրանց հանրահռչակմանը։ 1960-ականներին Քրաուզերի տեսակետներն այնքան հնաոճ էին համարվում, որ, ըստ Ռ. Ռոզենբաումի հուշերի, «առաջադեմ» երիտասարդության շրջանում նրա վրա ծիծաղելու լավ ձև էր[4]։ Նա ձախողումներ էր համարում մոդեռնիստական կինոյի այնպիսի հանգրվաններ, ինչպիսիք են «Արկած» և «Հոգեբանական» ֆիլմերը, միաժամանակ գովաբանում էր ձախողված «Կլեոպատրան»։ Քրաուզերի բացասական ակնարկը «Բոնի և Քլայդ» ֆիլմի վերաբերյալ (1967 թ․) խուճապ առաջացրեց արտադրողների շրջանում, ովքեր վախենում էին, որ դրանից հետո ոչ ոք չի գնա ֆիլմը դիտելու։ 1968 թ.-ին՝ Նոր Հոլիվուդի դարաշրջանի սկսվելուն պես, Քրաուզերը թոշակի անցավ։

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 GeneaStar
  3. Gomery, Douglas[en] Entertainment Press — Classical Reviewing // Encyclopedia of American Journalism / Ed. Stephen L. Vaughn. — New York, NY; Oxford, Oxfordshire: Routledge, 2008. — P. 152. — 664 p. — ISBN 0-203-94216-7
  4. 4,0 4,1 «The New York Times returns to its philistine roots»։ Chicago Reader's blog։ Արխիվացված է օրիգինալից 2011-01-11-ին։ Վերցված է 2011-01-14 

Արտաքին հղումներԽմբագրել