Երկարժութային զամբյուղ, Ռուսաստանի Բանկի փոխարժեքի քաղաքականության գործառնական ուղենիշը, որը կիրառվել է 2005 թվականի փետրվարի 1-ից մինչև 2014 թվականի նոյեմբերի 9-ը[1][2]։ Երկարժութային զամբյուղի ռուբլու արժեքը հաշվարկվում է որպես ռուբլու միջին կշռված փոխարժեք դոլարի և եվրոյի նկատմամբ։ Ներդրման պահին երկարժութային զամբյուղը բաղկացած էր 0,1 եվրոյից և 0,9 ԱՄՆ դոլարից։ 2007 թվականի փետրվարի 8-ից երկարժութային զամբյուղը բաղկացած էր 0,45 եվրոյից և 0,55 ԱՄՆ դոլարից։ Երկարժութային զամբյուղի արժեքը ձևավորվել է հետևյալ կերպ․ Կենտրոնական բանկի եվրոյի փոխարժեքի 45% + Կենտրոնական բանկի ԱՄՆ դոլարի փոխարժեքի 55% = զամբյուղի արժեքը ռուբլով[3]։ 2023 թվականի մարտի 3-ի դրությամբ դրա արժեքը կազմել է 4,5 ռուբլի, ինչը բավականին ցածր ցուցանիշ է։

Պատմություն խմբագրել

Սկզբում եվրոյի և դոլարի հարաբերակցությունը երկարժութային զամբյուղում սահմանվել էր որպես €0,1 և $0,9: 2005 թվականին Կենտրոնական բանկը ակտիվորեն օպտիմալացրել է զամբյուղի արժույթների հարաբերակցությունը և ընդամենը մեկուկես ամիս անց՝ մարտի 15-ին, եվրոյի մասնաբաժինը հասել է 0,2-ի, իսկ ևս երկու ամիս անց՝ մայիսի 16-ին, հասել է 0,3-ի։ Այս տեսքով զամբյուղը գոյատևել է մեկուկես տարի՝ մինչև 2007 թվականի փետրվարի 7-ը։

2007 թվականի փետրվարի 8-ին Կենտրոնական բանկը սահմանել է 0,45 եվրոյից և 0,55 դոլարից բաղկացած երկարժութային զամբյուղ[4]։

Տատանումների միջանցք խմբագրել

 
2005 թվականի փետրվարի 1-ից մինչև 2009 թվականի փետրվարի 28-ը երկարժութային զամբյուղի արժեքի տատանումների գծապատկեր: Կանաչով և մանուշակագույնով ցույց են տրվում համապատասխանաբար եվրոյի և ԱՄՆ դոլարի փոխարժեքները: Գծապատկերի ելևէջները համապատասխանում են զամբյուղի արժեքի հաշվարկման բանաձևի փոփոխությանը[5]։

Կառավարելով փոխարժեքները մինչև 2008 թվականի մայիսի 14-ը՝ Կենտրոնական բանկը միջամտում էր առևտրին միայն ծայրահեղ դեպքերում, երբ արժույթի առաջարկը չափազանց մեծ էր և անիրագործելի էր թույլ տալ ռուբլու ուժեղ ամրապնդում, կամ, ընդհակառակը, արժույթի պահանջարկը չափազանց մեծ էր և անիրագործելի էր թույլ տալ ռուբլու փոխարժեքի կտրուկ թուլացում։ Առաջին դեպքում Կենտրոնական բանկը շուկայից գնել է արժույթը և թողարկել ռուբլի, իսկ երկրորդի դեպքում, ընդհակառակը, գնել ռուբլի՝ տալով արժույթը պահուստներից։ 2008 թվականի մայիսի 14-ից միջանցքում իրականացվել է նաև Կենտրոնական բանկի պարբերական ինտերվենցիաների պրակտիկա[6]։

Սկզբում ընթացիկ զամբյուղը (0,55-0,45) շարժվում էր պլյուս-մինուս 10 կոպեկի սահմաններում։ 2007 թվականի հունիսի 26-ին Կենտրոնական բանկն իրականացրել է միջանցքի ընդլայնում 0,5 %-ով[7]՝ ամրապնդելով ռուբլու փոխարժեքը երկարժութային զամբյուղի նկատմամբ 29,93 մակարդակից մինչև 29,78։ Միջանցքի մյուս ընդլայնումը հաջորդել է 2007 թվականի օգոստոսի 9-ին[8], երբ զամբյուղը 29,76-ից դարձել է 29,67։ 2007 թվականի սեպտեմբերի 25-ից զամբյուղը պահել է ստորին սահմանը մոտ 29,6-ի մակարդակներում[9], իսկ միջանցքը կազմել էր, համապատասխանաբար, գումարած-հանած 40 կոպեկ։ 2008 թվականի հունիսի 10-ին[10], հուլիսի 9-ին[11] և 15-ին[12]։ Կենտրոնական բանկը միջանցքի ևս մի քանի ընդլայնումներ է իրականացրել՝ ամեն անգամ 10 կոպեկով, ինչը հանգեցրել է ռուբլու ամրապնդմանը։

Այնուամենայնիվ, երբ 2008 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ֆինանսական ճգնաժամի ֆոնին ֆոնդային բորսայում արժույթի առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունը փոխվել է դեպի արժույթի պահանջարկի զգալի ավելցուկ, իսկ ռուբլին սկսել է թուլանալ զամբյուղի համեմատ, Կենտրոնական բանկը, որպես աջակցության մակարդակ, ընտրել է ոչ թե 30,70-ը, ինչը տրամաբանական կլիներ 2008 թվականի ընդլայնումների լույսի ներքո, այլ 30.40-ը։

2008 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հաջորդել է միջանցքի ընդլայնման հերթական շարքը՝ այս անգամ 30 կոպեկով յուրաքանչյուր ուղղությամբ․ միջանցքն ընդլայնվել է 2008 թվականի նոյեմբերի 11-ին[13], 24-ին[14] և 28-ին[15], դեկտեմբերի 5-ին[16], 11-ին[17], 15-ին[18]։ Դեկտեմբերի 17-ին[19], 18-ին[20], 22-ին[21], 24-ին[22], 26-ին[23] և 29-ին[24] նույնպես կատարվել են ընդարձակումներ, սակայն պաշտոնապես չեն հայտարարվել դրանց չափերը։

2009 թվականի հունվարը սկսվել է միջանցքի ընդլայնման ևս մեկ շարքով։ Այն ընդլայնվել է ամսի 11-ին, 12-ին, 14-ին, 15-ին, 16-ին, 19-ին, 20-ին և 21-ին։ Ամսի 22-ին հայտարարվել է[25] տատանումների միջանցքի վերին սահմանը մինչև 41 ռուբլի ընդլայնելու մասին, ինչպես նաև նշվել է ստորին սահմանը՝ 26 ռուբլու մակարդակով[26]։

Պաշտոնական փոխարժեքներով ընթացիկ զամբյուղի նվազագույն մակարդակը գրանցվել է 2008 թվականի օգոստոսի 5-ին և կազմել 29,27, առավելագույնը՝ 2016 թվականի հունվարի 22-ին, որը կազմել է 87,00։

2009 թվականի ամռանը երկարժութային զամբյուղի տատանումների միջակայքը սահմանվել է 3 ռուբլի։ Միջանցքի սահմաններում Կենտրոնական բանկը իրականացրել է արժույթի առքուվաճառքի գործառնություններ, 700 մլն դոլարի չափով գործարքներ կատարելիս միջանցքն ավտոմատ կերպով 5 կոպեկով տեղաշարժվել է համապատասխան ուղղությամբ։ Այսպիսով, մեկ ռուբլու համար զամբյուղի ամրապնդումն ավելացրել է ոսկեարժութային պահուստների ծավալը մոտ 14 մլրդ դոլարով։

2011 թվականի սեպտեմբերի 16-ին երկարժութային զամբյուղի տատանումների միջանցքը սահմանվել է 5 ռուբլու սահմաններում՝ 32,15-ից մինչև 37,15 ռուբլի[27]։

2011 թվականի դեկտեմբերի 28-ին՝ 32,20-38,20 ռուբլի։

2012 թվականի ապրիլի 7-ին՝ 32.15-38.15 ռուբլի։

2012 թվականի հուլիսի 24-ին՝ 31,65—38,65 ռուբլի։

2013 թվականի հունիսի 25-ին՝ 31,70—38,70 ռուբլի։

2014 թվականի հոկտեմբերի 16-ին երկարժութային զամբյուղը թարմացրել է առավելագույնը՝ հասնելով 46,0 ռուբլու[28]։

Նոյեմբերի 6-ին երկարժութային զամբյուղի արժեքը բարձրացել է 51 ռուբլուց[29]։

2013 թվականին Կենտրոնական բանկը սկսել է բացահայտել երկարժութային զամբյուղի տատանումների միջանցքի սահմանների փոփոխությունները։

2014 թվականի նոյեմբերի 10-ից Ռուսաստանի Կենտրոնական բանկը վերացրել է երկարժութային զամբյուղի միջանցքը և կանոնավոր ինտերվենցիաները նշված միջակայքի սահմաններում ու դրանից դուրս[30]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «О переходе к использованию бивалютного операционного ориентира при реализации курсовой политики Банка России». ЦБРФ. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 26-ին.
  2. «Стоимость бивалютной корзины». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 1-ին.
  3. «Структура бивалютной корзины». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2023 թ․ մայիսի 27-ին.
  4. «Структура бивалютной корзины». ЦБРФ. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 4-ին.
  5. График и значения курса бивалютной корзины
  6. «Интервью Первого заместителя Председателя Банка России А.В.Улюкаева агентству "Рейтер" 10 июня 2008 года». ЦБРФ. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2022 թ․ հունիսի 9-ին.
  7. «Инфляцию ударили тяжелым рублем». Banki.ru. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 18-ին.
  8. «Центробанк укрепил рубль». "Клерк.Ру". Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 18-ին.
  9. «Опять двадцать пять». Коммерсантъ. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 18-ին.
  10. «ЦБ укрепил рубль». РБК. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին.
  11. «ЦБ продолжает укреплять рубль». Коммерсантъ. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 18-ին.
  12. «Экспортеры поддержали рубль». Коммерсантъ. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 18-ին.
  13. «ЦБ РФ расширил коридор колебаний бивалютной корзины». Росбалт. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին.
  14. «ЦБ РФ снова расширил коридор бивалютной корзины». Росбалт. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին.
  15. «Банк России расширил коридор бивалютной корзины». Росбалт. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին.
  16. «ЦБ РФ расширил коридор бивалютной корзины». Правда.Ру. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 27-ին.
  17. «Центробанк подтвердил очередное расширение коридора бивалютной корзины». Газета.Ру. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 18-ին.
  18. «ЦБ РФ пошел на очередное расширение коридора бивалютной корзины». Росбалт. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին.
  19. «ЦБ ослабил рубль почти на 30 копеек». Росбалт. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին.
  20. «Курс рубля к бивалютной корзине достиг 33,17 руб». РИА Новости. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին.
  21. «ЦБ РФ подтвердил очередное расширение коридора бивалютной корзины». РИА Новости. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին.
  22. «Рубль ослабел к бивалютной корзине в среду на 35 копеек». РИА Новости. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին.
  23. «ЦБ РФ подтвердил очередное расширение коридора бивалютной корзины». РИА Новости. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին.
  24. «ЦБ РФ подтвердил очередное расширение коридора бивалютной корзины». РИА Новости. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին.
  25. «ЦБ РФ повышает верхнюю границу коридора бивалютной корзины до 41 рубля». РИА Новости. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին.
  26. «Нижняя граница коридора бивалютной корзины сейчас составляет 26 рублей». РИА Новости. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին.
  27. «Границы плавающего коридора бивалютной корзины устраивают ЦБ РФ - Улюкаев». ФИНМАРКЕТ.
  28. «Бивалютная корзина впервые подорожала до 46 рублей». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 17-ին.
  29. «Бивалютная корзина поднялась выше 51 рубля - Интерфакс». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 7-ին.
  30. «ЦБ упразднил коридор бивалютной корзины». Արխիվացված օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել