Երկարալեզու մեղու
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատ
Ընտանիք Անթոֆորիդներ
Տեսակ Երկարալեզու մեղու
Լատիներեն անվանում
Tetralonia macroglossa


Երկարալեզու մեղու (լատին․՝ Tetralonia macroglossa), անթոֆորիդների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն

խմբագրել

10-13 մմ երկարությամբ միջին չափի մեղու է։ Մարմինը խիտ մազածածկով է, փորիկի 2-3-րդ տերգիտների վրա կան խիտ մազերից կազմված բաց գույնի տրամակապեր, էգի 6-րդ տերգիտը սովորաբար ծածկված է շիկակարմիր մազիկներով։ Արուների մարմինը ծածկված է մեջքի վրա ավելի երկար դեղնագորշավուն մազիկներով, երեսկալի գագաթնային եզրը բաց գույնի է, 6-7-րդ տերգիտների կողքերն ատամնավոր են[1]։

Տարածվածություն

խմբագրել

Տարածված է Կենտրոնական և Հարավային Եվրոպայում, Անդրկովկասում։ Հայաստանում հայտնի է միայն Երևանի շրջակայքից (հին հավաքներ) և Գեղարքունիքի մարզից (Արեգունի գյուղի շրջակայք)[1]։

Էկոլոգիա

խմբագրել

Ապրում են տարբեր տեսակի կիսաանապատներում և չոր լեռնատափաստաններում։

Միայնակ մեղուներ են, թռիչքը հունիս-օգոստոս ամիսներին է, հանդիպում են փիփերթազգիներ, բարդածաղկավորներ ընտանիքներին պատկանող բույսերի ծաղիկների վրա[1]։

Պահպանություն

խմբագրել

Շատ փոքր, կտրտված արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Շատ հազվադեպ է հանդիպում, հայտնի են եզակի առանձնյակներ, թվաքանակի փոփոխության միտումները բացահայտված չեն։

Վտանգման հիմնական գործոնները բացահայտված չեն։

Պահպանվում է «Սևան» ազգային պարկում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Ծատուրյան, Թամարա; Գևորգյան, Մարգարիտա (2014). Պողոսյան, Ա․; Զաքարյան, Ն․ (eds.). Հայաստանի վայրի դեղաբույսեր. Երևան: Լուսակն. էջ 315. ISBN 9789939834689.