Երկատոմ մոլեկուլ, մոլեկուլ, որը կազմված է միևնույն կամ տարբեր տարրերի երկու ատոմներից։ Եթե երկատոմ մոլեկուլը կազմված է միևնույն տարրի երկու ատոմներից, օրինակ ջրածնի (H2) կամ ազոտի (N2) մոլեկուլները, ապա այն կոչվում է հոմոմիջուկային։ Մյուս դեպքում, եթե երկատոմ մոլեկուլը կազմված է երկու տարբեր տարրերի ատոմներից, օրինակ ածխածնի մոնօքսիդը (CO) կամ ազոտի (II) օքսիդը (NO), ապա այն կոչվում է հետերոմիջուկային:Երկատոմ մոլեկուլների ատոմները միմյանց միացած են կովալենտային կապի միջոցով։

Ազոտի մոլեկուլի համակարգչային մոդելը N2

Նորմալ պայմաններում կայուն հոմոմիջուկային երկատոմ մոլեկուլները գտնվում են միայն գազային ագրեգատային վիճակում (բացառություն են կազմում ազնիվ գազերը, ինչպիսիք են հելիումը, նեոնը, (He) կամ նեոնը (Ne), որոնք միատոմային գազեր են։

Մի փոքր բարձր ջերմաստիճանում հոմոմիջուկային են`

Նույնը վերաբերվում է մյուս շատ տարրերի զույգերին բավականին բարձր ջերմաստիճանի պայմաններում[1]։

ՄոդելներԽմբագրել

Երկատոմ մոլեկուլների քվանտամեխանիկական դիտարկումների համար օգտագործվում է միջատոմային փոխազդեցությունների պոտենցիալ էներգիաների տարբեր արժեքներ։ Դրանցից ամենատարածվածները Մորզեի և Պյոշել- Տելլերի պոտենցիալներն են։ Երկատոմ մոլեկուլների էլեկտրոնային կառուցվածքի և մոլեկուլի կառուցվածքի բացահայտման գործում մեծ ներդրում ունի Գերհարդ Հերբերգը, որը քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակի է արժանացել 1971 թվականին[2][3]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Некрасов Б. В. Курс общей химии. — Издание 14-ое (стереотипное). — М.: Государственное издательство химической литературы, 1962. — 843 с.
  2. Герцберг Г. Спектры и строение двухатомных молекул. — изд. иностранной литературы. — 1949.
  3. Хьюбер К.-Н., Герцберг Г. Константы двухатомных молекул. — в 2-х частях:1, молекулы Ag-MoO. 2, молекулы N2-ZnO. — М.: «Мир», 1984.