Երկաթե կապ (անիմե)

հեռուստասերիալ

Երկաթե կապ (ճապ.՝ 鉄コミュニケイション Կուրոգանե Կոմյունիկեյսյոն), մանգա, որի հեղինակը Հիդեո Կատոն է, իսկ նկարազարդողը՝ Տոմոմասա Տակուման։ Հրատարակվել է MediaWorks հրատարակության Dengeki Daioh ամենամսյա ամսագրում 1997 թվականից։ Ընդհանուր հրատարակվել է 3 հատոր։ 2008 թվականին լիցենզավորվել ու թարգմանվել է անգլիական Go! Comi ընկերության կողմից[2]։

Երկաթե կապ
鉄コミュニケイション
Ժանրդրամա, գիտա-ֆանտաստիկ,
հակաուտոպիական, մեհա,
արկածային
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Թվականհունիսի 18, 1996[1]
Պրեմիերա1998 թվականի հոկտեմբերի 5- 1999 թվականի մարտի 29
ՌեժիսորՏոմոմասա Տակումա
Սցենարիստ(ներ)Հիդեո Կատո
ԸնկերությունWOWOW
IMDbID 0193253
Ֆիլմի թողարկում «Երկաթե կապ» (բնօրինակ անվանում — 鉄コミュニケイション)

Մանգայի սյուժեի հիման վրա APPP ստուդիան թողարկել է անիմե սերիալ, որը հեռարձակվել է WOWOW հեռուստաալիքով 1998 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև 1999 թվականի մարտ 24-ը։

2003 թվականին Միձուհիտո Ակիյաման հրատարակել է 2 հատորանոց նորավեպ, որը հրապարակվել է Ճապոնիայում Dengeki Bunko լեյբլի կողմից։

Սյուժե խմբագրել

Գործողություները իրականանում են հեռավոր հետհայտնութենական ապագայում։ Գլխավոր հերոսուհին 13-ամյա Հարուկան է՝ միջուկային պատերազմի ավարտից հետո միակ ողջ մնացած մարդը, որին սառեցրել, իսկ հետո նորից ուշքի են բերել հինգ ռոբոտներ։ Աղջկան հետապնդում են անցյալի հիշողությունները։ Ռազմական ռոբոտների կողմից վտանգ է սպառնում, բայց նրա նոր ընտանիքի անդամները ամեն կերպ պաշտպանում են նրան։ Իսկ ինքը փնտրում է ողջ մնացած այլ մարդկանց։

Պատմության վերջում պարզվում է, որ մարդիկ լքել են Երկիրը ու տեղափոխվել Մարս։ Հարուկային այնտեղ ընդունում են։ Շատ տարիներ անց նա իր աղջկա հետ վերադառնում է Երկիր, որպեսզի տեսնվի իր ընկեր ռոբոտների հետ։

Հերոսների ցանկ խմբագրել

Հարուկա, գլխավոր հերոսուհին, ինչպես նաև Երկրի վրա ողջ մնացած միակ մարդը։ Միջուկային պատերազմի ժամանակ ծնողները նրան սառեցրել են վակուումում։ Նա այնտեղ մնացել է 30 տարի, մինչ նրան նորից ուշքի են բերել ռոբոտները՝ գործողություններից մեկ տարի առաջ։ Նա շատ ուրախ է ու աշխատասեր։ Շատ է սիրում իր նոր ընտանիքի անդամներին։

Սեյու- Յուի Հորիե

Սպայկ, սովորական ռոբոտ է, նման է մարդու։ Նրա հիմնական խնդիրն է լինել Հարուկայի կողքին, ինչպես նաև վերանորոգել մեխանիկական սարքերը։

Սեյու- Հիրոմի Իսիկավա

Էնժելա, ռազմական ռոբոտ է, որը արտաքինով նման է 20-ամյա աղջկա։ Ատում է մարդկանց, դրա համար էլ թաքցնում է դեմքը դիմակով։ Ցանկանում էր, որ ռոբոտները սպանեն Հարուկային, ոչ թե արթնացնեին։ Հետագայում նրա ու Հարուկայի հարաբերությունները լավանում են։ Նրա հանձնարարությունն է պաշտպանել Հարուկային ու մյուս ռոբոտներին վտանգներից։

Սեյու- Ռիկա Ֆուկամի

Ռիվզ, կնոջ նման ռոբոտ է, որը հոգում է կենցաղային կարիքները օրինակ՝ կերակուր է պատրաստում։ Երբեմն հանդես է գալիս որպես Հարուկայի հայրը։

Սեյու- Նորիո Հորիուտի

Կլերիկ, հավաքում է տեղեկատվական տվյալներ ու վերամշակում դրանք։ Նաև հանդես է գալիս որպես Հարուկայի ու մնացածի ուսուցիչ։ Անց է կացնում ամենօրյա դասընթացներ։

Սեյու- Հոտյու Օցուկա

Տրիգեր, գնդանման ռոբոտ է, որը սիրում է հավաքել զենքեր։

Սեյու- Ձյունկո Սիմակատա

Կանատո, Հարուկայի տարիքի մարդ է։ Նրան հետագայում ավերակներից գտնում է Հարուկան։ Ի տարբերություն աղջկա՝ նա ատում է բոլոր ռոբոտներին ու մեքենաներին։ Չնայած ապրում էր իր ռոբոտ մոր հետ, նրա հանդեպ ունի հակասական զգացմունքներ․ և՛ ատում է նրան, և՛ հարգում։ Հարուկային հանդիպելուց հետո սիրահարվում է նրան։

Սեյու- Յուկա Իմայ

Հորնի, ռոբոտ որը պաշտպանում է Կանատոյին։ Նա ևս ռազմական ռոբոտ է և ծրագրավորված է այնպես, որ ոչնչացնի բոլոր մարդկանց, բացի Կանատոն։

Սեյու- Ակիո Օցուկա

Լիլիթ և Էլիս, Կանատոյի պաշտպանները։ Նրանք արտաքնապես նման են երկվորյակ պատանիների։ Նրանք շատ նվիրված են իրենց տիրոջն ու ցուցաբերում են մարդկային սիրո նշաններ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. MyAnimeList — 2006.
  2. «Kurogane Communication: Volume 1». Go! Comi. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 25-ին.

Աղբյուրներ խմբագրել