Երկաթբետոնե կոնստրուկցիաներ և շինվածքներ

Երկաթբետոնե կոնստրուկցիաններ և շինվածքներ, շենքերի և կառույցների տարրեր և այդ տարրերի զուգակցումներ։ Ժամանակակից երկաթբետոնե կոնստրուկցիաններ և շինվածքներ դասակարգվում են ըստ մի քանի հատկանիշների կատարման եղանակի (միաձույլ, հավաքովի, հավաքովի միաձույլ), կիրառվող բետոնի տեսակի (ծանր, թեթև, բջջավոր, կրակակայուն և այլն), լարված վիճակի (սովորական և նախալարված)։ Պարզագույն երկաթբետոնե կոնստրուկցիաներ են առանձին հեծանային սալերը, հասարակ հեծանները, սյուները։

Հավաքովի կոնստրուկցիա

Ամրան խմբագրել

Ամրանը, որն իր վրա է վերցնում տարրում առաջ եկող հիմնական ձգող կամ սեղմող ճիգը, կոչվում է աշխատող ամրան, հեծանային սալերում աշխատող ամրանին ուղղահայաց տեղադրվում է բաշխիչ ամրան։ Գծային տարրերում ամրան է տեղադրվում նաև նրանց լայնական ուղղությամբ՝ անուրների կամ լայնական ձողերի ձևով։ Այդ ամրանը թեք ձողերի հետ իր վրա է վերցնում տարրում գործող մոմենտների և լայնական ուժերի ազդեցությունից առաջացող լարումների մի մասը։ Միաձույլ երկաթբետոնե կոնստրուկցիաները պատրաստվում են անմիջականորեն շինհրապարակներում սովորաբար կիրառվում են այն շենքերում ու կառույցներում, որոնց տարրերը ստանդարտ չեն, և հատկապես մեծ բեռնվածքների դեպքում (բազմահարկ, արդյունաբերական շենքերի հիմքեր, կարկասներ ու ծածկեր, հիդրոտեխնիկական, տրանսպորտային և այլ կառույցներ)։ Մի շարք կապիտալիստական երկրների (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և այլն) ժամանակակից շինարարական պրակտիկայում միաձույլ երկաթբետոնե կոնստրուկցիաները լայն կիրառություն են գտել, որը բացատրվում է այդ երկրներում շենքերի ու կառույցների կոնստրուկցիաների տիպայնացման և պարամետրերի միատեսակացման պետական համակարգի բացակայությամբ։ ԽՍՀՄ-ում միաձույլ կոնստրուկցիաները գերակշռում Էին մինչև 1930-ական թվականներին։ Երկաթբետոնի արտադրության ընդհանուր ծավալում ԽՍՀՄ-ում միաձույլ երկաթբետոնե կոնստրուկցիաների տեսակարար կշիռը կազմում է մոտավորապես 35% (1970)։ Հավաքովի երկաբետոնի կոնստրուկցիանները և շինվածքները շինարարության տարբեր ճյուղերում (բնակարանայիև քաղաքացիական, արդադրական, գյուղատնտեսական և այլն) կիրառվող հիմնակաև կոնստրուկցիաներն ու շինվածքներն են։ Միաձույլ կոնստրուկցիաների նկատմամբ դրանք ունեն էական առավելություններ։

Հավաքովի կոնստրուկցիաններ խմբագրել

Հավաքովի կոնստրուկցիաները լայն հնարավորություններ են ստեղծում շինարարության ինդուստրացման համար, մեծ չափերի երկաթբետոնե տարրերի կիրառումը թույլ է տալիս աշխատանքների հիմնական մասը շինհրապարակներից փոխադրել արտադրության բարձր կազմակերպված տեխնոլոգիական պրոցեսով գործարան։ Դա զգալիորեն կրճատում է շինարարության ժամկետները, ապահովում է շինվածքների ավելի բարձր որակ, ցածր արժեք և աշխատանքի փոքր ծախսումներ։ Հավաքովի երկաթբետոնե կոնստրուկցիաների կիրառումը թույլ է տալիս լայնորեն օգտագործել նոր արդյունավետ նյութեր (թեթև ու բջջավոր բետոններ, պլաստմասսաներ են), փոքրացնում է ժողովրդական տնտեսության այլ ճյուղերի համար անհրաժեշտ փայտանյութերի ու պողպատի ծախսը։ Հավաքովի երկաթբետոնե կոնստրուկցիաների կիրառման ծավալով ԽՍՀՄ-ը առաջ է անցել առավել զարգացած կա–պիտալիստական երկրներից, ընդ որում երկատբետոնե կոնստրուկցիանների և շինարարական արտադրությունը վեր է ածվել շինանյութերի արդյունաբերության ինքնուրույն ճյուղի։ Ըստ նշանակման տարբերում են հետևյալ առավել տարածված հավաքովի երկաթբետոնե կոնստրուկցիաններ և շինարարական շեևքերի ու կառույցերի հիմքերի ու ստորգետնյա մասերի համար (հիմքի բլոկներ ու սալեր, նկուղների պատերի պանելներ ու բլոկներ), շենքերի կարկասների համար (սյուներ, պարզունակներ, մարդակներ և այլն), դրսի և ներսի պատերի համար (պատի ու միջ նորմի պանելներ և բլոկներ), շեևքերի միջնարկային ծածքերի ու վերնածածկերի համար (պանելներ, սալեր և վրաքաշեր), աստիճանների համար (սանդղաբազուկներ, սանդղահարթակներ), սանիտարատեխնիկական հարմարանքների համար (ջեռուցման պանելներ, օդափոխման և աղբատարևերի բլոկներ, սանիտարատեխնիկական խցեր)։

Հավաքովի միաձույլ երկաթբետոն խմբագրել

Հավաքովի միաձույլ երկաթբետոնե կոնստրուկցիաները հավաքովի տարրերի (երկաթբետոնե սյուներ, պարզունակներ, սալեր և այլն) և միաձույլ բետոնի այնպիսի զուգակցություններ են, երբ ապահովվում է բոլոր բաղադրիչ մասերի հուսալի համատեղ աշխատանքը։ Այս կոնստրուկցիաները գլխավորապես կիրառվում են բազմահարկ շենքերի ծածկերում, կամուրջներում, ուղանցույցներում և այլն։ Հավաքովի միաձույլ երկաթբետոնե կոնստրուկցիաները պակաս կոնդուստրիալ և այլն, քան հավաքովի կոնստրուկցիաները։ Դրանց կիրառումը հատկապես նպատակահարմար է դինամիկական (այդ թվում՝ սեյսմիկ) մեծ բեռնվածքների դեպքում։ Հավաքովի միաձույլ կոնստրուկցիաների հիմնական առավելությունը (հավաքովի կոնստրուկցիաների համեմատությամբ) պողպատի փոքր ծախսն է և մեծ տարածակաև կոշտությունը։

Գրականություն խմբագրել

  • Мурашев В․И․, Сигалов Э․ Е․, Байков В Н․г Железобетонные конструкции, М․, 1962։ Панарин Н« Я․ и др․, Железобетонные конструкции, М․, 1970
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 595