Երկաթասար
լեռ Հայաստանի Սյունիքի մարզում (Զանգեզուրի լեռներ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երկաթասար (այլ կիրառումներ)
Երկաթասար, Դամիր, լեռնագագաթ Հայաստանի Սյունիքի մարզում, Բարգուշատի լեռնաշղթայի արևմտյան մասում, նախկին Ղափանիի ու Սիսիանի շրքաններիների սահմանագլխին, Լաքաթաղ գյուղատեղիից 9 - 10 կմ արևելք։ Կազմված է էոցենի հրաբխային ապարներից։ Լանջերը զառիթափ են, ծածկված ալպյան մարգագետիններով։ Նրա լանջերից սկիզբ են առնում Գեղի գետի ձախ վտակները։ Բարձրություն 3227 (3385[1]) մ[2]։
Երկաթասար | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածքային միավոր | Սյունիքի մարզ |
Լեռնաշղթա | Զանգեզուրի լեռներ |
Բարձրությունը ծովի մակարդակից | 3385 մետր |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ա. Այվազյան, Նախիջևան. բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 242 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 594)։ |