Երիցուկ բազմամյա
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Աստղածաղկայիններ (Asteroideae)
Տրիբա Anthemideae
Ենթատրիբա Anthemidinae
Ցեղ Երիցուկ բազմամյա (Pyrethrum)
Zinn, 1757

Երիցուկ բազմամյա , (լատին․՝ Pyrethrum) պատկանում է բարդածաղկավորների (Compositae) ընտանիքին։ Վայրի վիճակում հանդիպում է Կովկասում, Իրանում, Միջին Ասիայում։

Կենսաբանական նկարագիր խմբագրել

Երիցուկը (P.roseum Bieb) բազմամյա նրբագեղ բույս է, որի բարձրությունը հասնում է 40-80 սմ-ի։ Ցողունները ճյուղավոր են կամ առանց ճյուղերի, փետրաձև կտրտված տերևներով։ Ունի հասարակ կամ լիաթերթ ծաղիկներ 5-10 սմ տրամագծով։ Ծաղկի պսակաթերթները լինում են խողովակաձև կամ լեզվակավոր, սպիտակ, վարդագույն կամ կարմիր։ Թուփը մեր պայմաններում ձմեռում է բաց գրունտում։ սմ

Պարտեզային հիբրիդ ձևերից աչքի են ընկնում P.r.h. grandifiorum-ը և P.roseum hybridum fl. pleno-n: Երկու բույսերն էլ ունեն 80 սմ բարձրություն։ Այդ բույսերի լիաթերթ ծաղիկները շատ նման են միջին մեծություն ունեցող չինական աստղածաղկին։ Ծաղկում են մայիս ամսին։

Օգտագործում խմբագրել

Երիցուկը ծաղկային ձևավորումներում օգտագործվում է միքսբորդերներում, զանազան դեկորատիվ խմբավորումներում, որպես առանձնյակ (սոլիտեր) մարգախոտի վրա և այլն, ինչպես նաև ծաղկեփնջերի համար կտրած ծաղիկներ ստանալու նպատակով։ Գծային ձևավորումներում, եզրաշերտերի համար օգտագործվում է ցածրահասակ 40-45 սմ բարձրություն ունեցող այլատեսակը։

Մշակում խմբագրել

Բազմացվում է թփիկի բաժանումով, արմատածիլերով և սերմերով։ Լիաթերթ ծաղկավոր այլատեսակները բազմանում են միայն վաղ գարնանը՝ թփիկի բաժանումով, 4-5 տարին մեկ անգամ։ Սերմերով բազմացման դեպքում ցանկը կարելի է կատարել ջերմատներում և ջերմոցներում, վաղ գարնանը, իսկ բաց գրունտում՝ մարգերի մեջ և՛ գարնանը, և՛ աշնանը։ Սերմերը ծլում են 10-12 օրում, ծլունակությունը պահպանում են 2-3 տարի։ Դրանք փոքր են, սեպաձև, գորշ դարչնագույն։ Խոշորածաղիկ երիցուկների մեկ գրամ սերմը պարունակում է մոտավորապես 700 սերմնահատիկ։ Բույսերը անհրաժեշտ է տնկել արևոտ հողամասերում, չնայած որ վատ չի աճում նաև կիսաստվերում։ Պահանջում է սննդանյութերով հարուստ, բերրի հողեր։ Բույսը բույսից պետք է տնկել 25-30 սմ հեռավորության վրա։ Ոռոգումը անհրաժեշտ է տալ չափավոր։

Գրականություն խմբագրել

  • Ծաղկաբուծություն և դեկորատիվ այգեգործություն, Հ. Ե. Նարինջյան
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երիցուկ բազմամյա» հոդվածին։