«Երիտասարդ հայ», գրական, հասարակական պատկերազարդ երկշաբաթաթերթ։ Լույս է տեսել 1969-1975 թվականներին, Բեյրութում։ Խմբագիրներ՝ Պետրոս Թերզյան, Անդրանիկ Կռանյան, Ժիրայր Դանիելյան, Հովսեփ Մելքոնյան, Լութֆի Թապաքյան, Օշին Գրգյաշարյան, Լևոն Թորոսյան և այլք։

Միջազգային կյանքի ու արվեստի հարցերի մասին հաճախ հանդես է գալիս մակերեսային հոդվածներով։ Տպագրում է գրականագիտական, արվեստաբանական նյութեր, արձակ ու չափածո գործեր, թարգմանություններ արաբական, և եվրոպական գրականություններից, կինոյի տեսություններ, մարզակաև լուրեր։ Հետաքրքրակաև են թերթի հարցազրույցները արվեստի ու գիտության բնագավառի սովետական և սփյուռքի հայ գործիչների հետ։

Աշխատակցում են հիմնականում լիբանանահայ երիտասարդ մտավորականները (Վահե Օշական, Ալեքսան Պերեճիքլյան, Հակոբ Պեքյարյան)։ 1973 թվականին հրատարակել է մարզական հավելված։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 589