Երիտասարդ Հայաստան (կազմակերպություն)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երիտասարդ Հայաստան (այլ կիրառումներ)

«Երիտասարդ Հայաստան», հայրենասիրական կազմակերպություն։ Ստեղծվել է Թիֆլիսում, 1889-ին։ հիմնադիրներն էին Պետերբուրգում ու Մոսկվայում կրթված հայ առաջավոր երիտասարդներ Հ. Արղությանը, Տ. Ստեփանյանը, Տ. Օքոնյանը, Մ. Շաթիրյանը, Ա. Թադևոսյանը, Հ. Քոչարյանը, ժ. Ադամյանը, Ս. Մաւտինյանը, Ս. Զավարյանը և ուրիշներ, որոնք, գալով Կովկաս, փորձում էին համախմբել ուժերը Արևմտյան Հայաստանն ազատագրելու նպատակով։ Նրանք զենքի էին վարժեցնում Թիֆլիսում ապրող արևմտահայ մշակներին, սուրհանդակների (Բագրատ վարդապետ Թավաքալյան, Բարսեղ Մելիք-Գրիգորյան և ուրիշներ) միջոցով կապ պահպանում արևմտյան Հայաստանի գործիչների հետ։ «Երիտասարդ Հայաստանը» 1890-ի սկզբին, «երկիրն» ուսումնասիրելու նպատակով, արևմտյան Հայաստան է ուղարկել Հ. Արղությանին, Մ. Մարգարյանին, Ա. Բարխուդարյանին և ուրիշներ, որոնք ուխտավորների անվան տակ անցել են Տարոն, հանդիպել նշանավոր գործիչներ Արաբոյի, Ներսես վարդապետ Խարախանյանի հետ։ «Երիտասարդ Հայաստան»-ի անդամները սերտ կապերի մեջ էին Ք. Միքայելյանի, Ա. Դաստակյանի հետ, որոնք գործում էին Նարոդնիկ, կազմակերպության մեջ։ 1890-ին, երբ նախապատրաստվում էր Ս. Կուկունյանի արշավանքը, Ք. Միքայելյանը վերջնականապես միացել է «Երիտասարդ Հայաստան»-ին, ժողովներ գումարել, մշակել հայ հեղափոխականների ուժերը մեկ միասնական կուսակցության մեջ միավորելու ծրագիրը։ 1890-ի օգոստոսին նման կուսակցության՝ ՀՀԴ-ի ստեղծումից հետո «Երիտասարդ Հայաստանը» ամբողջովին մտել է նրա մեջ և լուծարվել։

Երիտասարդ Հայաստան
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր Ռուսական կայսրություն
Հիմնադրված1889
Գլխադասային գրասենյակԹբիլիսի, Վրաստան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։