Երիտասարդական գործազրկություն
Երիտասարդական գործազրկություն, բնակչության մարգինալ գործազրկության տեսակներից մեկը։ Համարվում է երիտասարդության ընդհանուր սոցիալական վիճակի կարևոր ցուցիչներից մեկը, ինչպես նաև ցույց է տալիս դրա` երկրի զարգացման որոշակի փուլում աշխատաշուկային հարմարվողականության մակարդակը[1]։ Հաշվի առնելով, որ երիտասարդությունն ունի քիչ աշխատանքային փորձ, երիտասարդ մարդկանց ներգրավումն աշխատաշուկայում մեծապես նվազում է տնտեսական անկման, ճգնաժամի և ռեցեսիայի ընթացքում[2]։ Հենց այս ժամանակ երիտասարդության գործազրկությանն ավելի մեծ ուշադրություն է հատկացվում։ Ինչպես նշվում է Աշխատանքի համաշխարհային կազմակերպության 2014 թվականի հունվարի զեկույցում, 2013 թվականին գործազուրկ է եղել ավելի քան 74,5 միլիոն երիտասարդ (15-24 տարեկան), ինչը գրեթե 1 միլիոնով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը։ Երիտասարդության շրջանում համաշխարհային գործազրկությունը հասնում է 13,1%-ի, որը գրեթե 3 անգամ բարձր է մեծահասակների գործազրկության ցուցանիշից, իսկ Աշխատանքի համաշխարհային կազմակերպության զեկույցում ասվում է, որ երիտասարդության գործազրկության ցուցանիշը համեմատած մեծահասակների գործազրկությանը, հասել է իր պատմական մաքսիմումին[3]։
Աշխարհագրական բաշխվածություն
խմբագրելԱշխատանքի համաշխարհային կազմակերպության 2010 թվականի գնահատականի համաձայն, համաշխարհային գործազրկությունը երտասարդության շրջանում հասել է 81,2 միլիոնի (13,1%)[4]։ Ի թիվս պատմական և մշակութային այլ գործոնների, մի շարք երկրներ (կամ դրանց շրջանները) ունեն երիտասարդության գործազրկության ավանդականորեն բարձր մակարդակ[5], այդ պատճառով դրանք խնդրահարույց են համարվում երիտասարդների աշխատանքի տեղավորման հարցում։ Եվրագոտու երկրներից Իսպանիան[6], Հունաստանը, Իտալիան, Պորտուգալիան և Ֆրանսիան առանձնանում են երիտասարդության գործազրկության կայուն բարձր մակարդակով։ 2013 թվականի սկզբներին Իսպանիայում և Հունաստանում այդ ցուցանիշը կազմել է 60%։ Խտրականության ռիսկի պատճառով աշխատաշուկայում առավել խոցելի են ռասսայական, լեզվական և սեռական փոքրամասնությունները։ Գործազրկության ցուցանիշը երկրից երկիր փոխվում է։ Սովորաբար այն չափվում է 18-24, 16-24, 15-24 տարիքային խմբերում։ Գործազրկությունը Ռուսասատանում, բացի 15-24 տարեկան տարիքային խմբից, դիտարկվում է նաև 20-34 տարեկան տարիքային խմբի համար։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը The Guardian-ին տված հարցազրույցում, գործազրկությունը անվանել է «ցավոք սրտի ամենահրատապ խնդիրը, որի հետ Եվրոպան բախվում է այժմ» (Եվրոպայում կա մինչև 25 տարեկան 5 միլիոն գործազուրկ երիտասարդ)։ Միաժամանակ գոյություն ունի նաև այլընտրանքային կարծիք։ Այսպես, 2012 թվականի հոկտեմբերին Պետերսոնի անվան համաշխարհային տնտեսագիտական համալսարանից Ջեյկոբ Կիրկեգարդը հանդես է եկել տեսությամբ` նշելով, որ Եվրոպայում չկա գործազրկություն երիտասարդության շրջանում։ Գործազրկության բարձր մակարդակը նա ճշգրտում է նրանով, որ զարգացած երկրներում երիտասարդները աշխատաշուկա են դուրս գալիս բավականին ուշ և անցկացված հետազոտությունները ցույց են տալիս, որ արդյունքները այդքան էլ ողբերգական չեն։ Հետևաբար, դրանով է բացատրվում Եվրոպայում սոցիալական լուրջ անհանգստությունների բացակայությունը։ Ըստ էության, ունենալով հնարավորություն, եվրոպական երկրներում բազմաթիվ երիտասարդներ նախընտրում են ավելի երկար շարունակել ուսումը, քանի որ չեն կարողանում աշխատանք գտնել։ Կիրկեգանդը նշում է, որ Եվրոպայում «կորուսյալ սերնդի» մասին խոսելն անիմաստ է։
Ինչպես նշվում է Աշխատանքի համաշխարհային կազմակերպության զեկույցում (2014 թվականի հունվար), երիտասարդության գործազրկության մակարդակը համեմատած բարձր է Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Լատինական Ամերիկայի մի շարք շրջաններում, Կարիբյան ավազանի և Հարավային Եվրոպայի երկրներում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Молодежная безработица: основные направления государственного регулирования - DIplanet». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «The tragedy of Spain's youth unemployment crisis | Toronto Star». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Вести Экономика ― МОТ: армия безработных пополнится миллионами». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Молодёжная безработица бьёт рекорды». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «unstats | Millennium Indicators». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ «Испания - 1001 евро - Испания лидирует по росту безработицы в Евросоюзе». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 6-ին.