«Երեք փոքրիկ թզուկներ» (գերմ.՝ Die drei Männlein im Walde), Գրիմ եղբայրների հեքիաթը բարի խորթ աղջկա մասին, որն անտառի կախարդ թզուկների գթասրտության շնորհիվ և հակառակ խորթ մոր չարության՝ դառնում է թագուհի[1][2]։ Գրիմ եղբայրների հեքիաթների ժողովածուում կրում է 13 համարը, իսկ հեքիաթների սյուժեների Աարնե-Թոմփսոնի դասակարգման համակարգում ներկայացված է 403 համարի ներքո՝ «Նենգափոխած հարսնացու»։

Երեք փոքրիկ թզուկներ
գերմ.՝ Die drei Männlein im Walde
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհեքիաթ
ՀեղինակԳրիմ եղբայրներ
Բնագիր լեզուգերմաներեն
Հրատարակվել է1812
Թվային տարբերակstandardebooks.org/ebooks/jacob-grimm_wilhelm-grimm/household-tales/margaret-hunt/text/the-three-little-men-in-the-wood
 The Three Little Men in the Wood
Երեք թզուկների տնակը (նկարազարդումը՝ Գերման Ֆոգելի)

Սյուժե խմբագրել

Այրին կինը մահացած տղամարդուն համոզում է ամուսնանալ իր հետ՝ խոստանալով նրա աղջկա մասին ավելի շատ հոգ տանել, քան իր հարազատ աղջկա մասին։ Բայց աղջկա հայրն սկզբում ցանկանում է իմանալ վերին կամքն իր երկրորդ ամուսնության վերաբերյալ և ստանում է դրական նշան։ Սակայն խորթ մայրը շուտով ատելությամբ է լցվում խորթ աղջկա նկատմամբ, ձմռանը նրան թղթից շոր է հագցնում ու սաստիկ սառնամանիքին ուղարկում անտառ՝ մորի հավաքելու։ Անտառում աղջիկը տեսնում է երեք փոքրիկ թզուկների տնակը։ Ուրախությամբ նրանց հետ կիսելով իր մի կտոր հացը՝ նա թզուկների պատվերով ավլում է խրճիթի հետևի ձյունը, որտեղ գտնում է բազմաթիվ հասած մորիներ։ Կողովը լիքը մորի լցնելով և թզուկների ձեռքը սեղմելով՝ աղջիկն ուրախությամբ վերադառնում է տուն։ Հիանալի բնավորության համար հրաշագործ եռյակը նրան նվիրում է օրեցօր ավելացող գեղեցկություն, ոսկիներ, որոնք թափվում էին նրա բերանից, և երջանիկ ճակատագիր՝ ամուսնություն թագավորի հետ։ Երբ աղջիկը վերադառնում է տուն, նրա նախանձ խորթ քույրը, տեսնելով թափվող ոսկիները, ցանկանում է ձմռանը գնալ անտառ՝ մորի բերելու։ Բայց իր վատ բնավորության պատճառով թզուկներից ոչ մի լավ նվեր չի ստանում, այլ ընդհակառակը՝ ավելացող տգեղություն, դոդոշներ, որոնք թափվում էին նրա բերանից և չար ճակատագիր՝ ապագայում դաժան մահ։

Մի անգամ, երբ բարի աղջիկը խորթ մոր հրամանով սառցանցքի մեջ մանվածքն էր լվանում, թագավորը տեսնում է նրան, տանում պալատ ու հետն ամուսնանում։ Մեկ տարի անց թագուհին տղա է ունենում։ Իմանալով այդ մասին՝ նախանձ խորթ մայրն ու քույրն այցի են գնում պալատ և քնած թագուհուն մենակ գտնելով՝ նրան պատուհանից նետում են գետը։ Խորթ քույրը պառկում է թագուհու անկողնում ու հիվանդ ձևանում։ Գիշերը խոհարարը տեսնում է, թե ինչպես մի բադ, առվի միջով լողալով, մոտենում է պալատին ու դիմում թագավորին, բայց պատասխան չստանալով՝ վերածվում է թագուհու և կերակրում երեխային։ Երրորդ գիշերը բադը խոհարարին խնդրում է կանչել թագավորին։ Բադի խնդրանքով թագավորը շեմին սուրը երեք անգամ թափահարում է բադի վրա, և տեսնում է՝ իր կինը ողջ ու անվնաս կանգնած է իր առջև։ Ուրախացած թագավորը մինչև կիրակի (այդ օրը երեխային պետք է մկրտեին) կնոջը թաքցնում է գաղտնի սենյակում։

Երեխային կնքելուց հետո թագավորը խորթ մորը հարցնում է, թե ինչ պատիժ պետք է տալ այն մարդուն, որը քնած մարդուն գցում է գետը։ Խորթ մայրը պատասխանում է. «Էդպիսի չարագործին պետք է մտցնել ներսից ցից-ցից մեխերով պատված տակառը և սարից ցած գլորել»։ Թագավորի հրամանով այդ ձևով էլ կատարվում է խորթ մոր ու նրա աղջկա դատաստանը։

Աղբյուրներ և սյուժեի վերլուծություն խմբագրել

1812 թվականին հեքիաթների առաջին հրատարակության մեջ սյուժեում (գրի է առել Դորոտյա Վիլդը) նկարագրվում են նախանշանի էպիզոդը, մորիները ձմռանը և ջրահեղձի վերափոխվումը բադի։ Մնացածն ավելացվել է 1819 թվականին Դորոտեյա Ֆիմանի խոսքերով (բացառությամբ բերանից թափվող դոդոշների, որն ավելացվել է Ամալյա Հասսենպֆլյուգի կողմից)։ Անտառի թզուկները (գերմ.՝ Haulemännerchen) գերմանական բանահյուսության մեջ քարանձավներում ապրող մարդուկներ են, որոնք երեխաներ են գողանում։

Հեքիաթը պարունակում է եվրոպական հեքիաթների համար ընդհանուր բազմաթիվ մոտիվներ՝ գերբնական ընկերները դժբախտության մեջ և նրանց նվերները, երջանիկ ամուսնությունը որպես պարգև, դոդոշները՝ որպես մեղավորության խորհրդանիշ, պատիժն ըստ իրենց հայեցողության։ Սակայն հեքիաթի ուղղակի գրական նախատիպեր, համաձայն գերմանացի գրականագետ Հանս-Յորգ Ուտերի (Hans-Jörg Uther), չեն դիտարկվում։

Այս հեքիաթին շատ նման է Գրիմ եղբայրների մեկ այլ՝ «Սև և սպիտակ հարսնացուներ» հեքիաթը, իսկ բադի կոչը հիշեցնում է «Եղբայր և քույր» հեքիաթի համանման կոչին։ Սերտ կապ գոյություն ունի նաև «Սագարած աղջիկը», «Տիկին Ձնաբուքը» և «Ծերունին անտառում» հեքիաթների հետ, ինչպես նաև Ջամբատիստա Բազիլեի «Պենտամերոն» ստեղծագործության (Երեք փերի, III, 10; V ամիս, 2; Երեք կիտրոն V, 9) հեքիաթային սյուժեների հետ։

Մեկնաբանություններ խմբագրել

Կեղծ կինն ու խորթ մայրը խորը հոգեբանական ստվերային ուժեր են, որոնք դուրս են մղում անկախությանը։ Խորթ աղջկանը հոգ տանելու կեղծ խոստմանը հավատալը, համաձայն Հեդվիգ ֆոն Բեյթի (Hedwig von Beit) մեկնաբնության, պայմանավորված է աշխարհիկ խոստումների նկատմամբ անհատի թուլությամբ, մյուս կողմից՝ ցանկալի և ողբերգական ճակատագրի նախազգացումով։

Բադի դիմելը խոհարարին՝ «Ինչպե՞ս ես, թագավո՛ր իմ, քեզ զգում», ակնարկում է տղայի անորոշ նույնականությունը թագավորի հետ, որը, իր հերթին, համապատասխանում է նրա հոր անիմուս-սկզբնօրինակին, որն իր ամուսնությունից առաջ և հետո նույն կերպ իրեն անվճռական է պահել։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Jacob and Wilheim Grimm, Grimm's Fairy Tales, ""The Three Little Men in the Wood" Արխիվացված 2014-03-24 Wayback Machine
  2. Գրիմ եղբայրներ, Հեքիաթներ, Երևան, 2007։

Արտաքին հղումներ խմբագրել

  • (գերմ.) Grimm, Brüder. Kinder- und Hausmärchen. Vollständige Ausgabe. Mit 184 Illustrationen zeitgenössischer Künstler und einem Nachwort von Heinz Rölleke. S. 107—112. Düsseldorf und Zürich, 19. Auflage 1999. (Artemis & Winkler Verlag; Patmos Verlag; ISBN 3-538-06943-3)
  • (գերմ.) Grimm, Brüder. Kinder- und Hausmärchen. Ausgabe letzter Hand mit den Originalanmerkungen der Brüder Grimm. Mit einem Anhang sämtlicher, nicht in allen Auflagen veröffentlichter Märchen und Herkunftsnachweisen herausgegeben von Heinz Rölleke. Band 3: Originalanmerkungen, Herkunftsnachweise, Nachwort. S. 34-35, 447. Durchgesehene und bibliographisch ergänzte Ausgabe, Stuttgart 1994. (Reclam-Verlag; ISBN 3-15-003193-1)
  • (գերմ.)Uther, Hans-Jörg: Handbuch zu den Kinder- und Hausmärchen der Brüder Grimm. Berlin 2008. S. 29-31. (de Gruyter; ISBN 978-3-11-019441-8)
  • (գերմ.) von Beit, Hedwig: Symbolik des Märchens. Bern, 1952. S. 764—767. (A. Francke AG, Verlag)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երեք փոքրիկ թզուկներ» հոդվածին։