«Երկնքից Երեք մետր վեր» (իտալ.՝ Tre metri sopra il cielo), իտալացի գրող Ֆեդերիկո Մոչիայի վեպը, որը լույս է տեսել 1992 թվականի նոյեմբերի 16-ին։ Այս ստեղծագործության հիման վրա նկարահանվել է չորս ֆիլմ՝ 2004 թվականին՝ իտալական «Երկնքից երեք մետր վեր», 2007 թվականին շարունակությունը՝ «Ես ցանկանում եմ քեզ», 2010 թվականին՝ իսպանական «Երկնքից երեք մետր վեր», որի սցենարը գրել է Ֆեդերիկո Մոչիան, և 2012 թվականին՝ կրկին իսպանական «Երկնքից երեք մետր վեր։ Ես ցանկանում եմ քեզ»։

Երկնքից երեք մետր վեր
իտալ.՝ Tre metri sopra il cielo
ՀեղինակՖեդերիկո Մոչիա
Տեսակգրական ստեղծագործություն
Բնօրինակ լեզուիտալերեն
Նկարագրում էՀռոմ
ՀաջորդԵս ցանկանում եմ քեզ
Երկիր Իտալիա
Հրատարակման տարեթիվ1992
ԳՄՍՀ84-9793-916-6
OCLC298805630

Սյուժե խմբագրել

Բաբին գերազանցիկ սովորող տասնյոթամյա ուսանողուհի է[1], հիասքանչ դուստր, բայց առաջին հերթին նա անհույս ռոմանտիկ է և սպասում է այն օրվան, երբ հորիզոնում կհայտնվի պայծառ զրահներով իր ասպետը։

Ստեփը (Ստեֆանո) 19 տարեկան տղա է խուլիգանների փողոցային խմբավորումից, երեկոյան իր մոտոցիկլետով շրջում է քաղաքի փողոցներով։ Նրան երիտասարդ ագրեսոր են համարում։ Երբ Բաբին և Ստեփը հանդիպում են, բախվում են երկու տարբեր աշխարհներ, որտեղ նրանց սեփականատերերը բնազդաբար ատում են միմյանց։ Սակայն անցնում է ընդամենը մեկ տարի, և երիտասարդները սիրահարվում են, ու նրանց պատմությունը վերածվում է երազանքի։ Բայց դա երկար չի տևում. Բաբին հեռանում է Ստեփից։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Federico Moccia | Planeta de Libros». PlanetadeLibros (եվրոպական իսպաներեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 20-ին.

Արտաքին հղումներ խմբագրել