Երեք կայսրերի տարեթիվ
Երեք կայսրերի տարեթիվ կամ Երեք կայզերների տարեթիվ, (գերմ.՝ Dreikaiserjahr) վերաբերվում է 1888 թվականին Գերմանական կայսրությունում[1][2][3][4]։ Տարին նշանավոր էր, քանի որ մահացան Գերմանիայի երկու կայսրեր կամ կայզերներ` բերելով երեք միապետերի փոփոխության մեկ տարում[1]։ Տարվա ընթացքում Գերմանիան կառավարեցին երեք տարբեր կայսրեր` Վիլհելմ I-ը, Ֆրիդրիխ III-ը և Վիլհելմ II-ը։ Մնեմոնիկ “drei Achten, drei Kaiser” (Հայերենով` «երեք ութեր, երեք կայսրեր») բառակապակցությունը մինչև այսօր գործածվում է Գերմանիայում երեխաների և դեռահասների կողմից Գերմանիայի պատմության այս փուլը ուսումնասիրելիս[5]։
Իրավիճակ
խմբագրելՎիլհելմ I-ը եղել է Պրուսիայի թագավոր մինչև Գերմանական կայսրության ձևավորումը հիմնականում Բիսմարկի ջանքերով։ Որպես ամենախոշոր գերմանական պետության միապետ, որը միավորման հիմնական դերն ունեցավ, կայսր Վիլհելմ I-ը կառավարեց Գերմանական կայսրությունում Գերմանիայի միավորումից սկսած 1871 թվականի հունվարի 18-ից։ Նա ապրեց 91 տարի և կառավարեց Պրուսիայում 27 տարի, իսկ միավորված Գերմանիայում` 17 տարի։ Նրա որդի թագաժառանգ արքայազն Ֆրիդրիխ Վիլհելմը մասնակցել ռազմական գործողություններին Գերմանիայի միավորման պատերազմներում իր հոր ղեկավարությամբ[6]։ Ֆրիդրիխը եղել է շտաբի և բանակների հրամանատարը Երկրորդ Շլեզվիգյան պատերազմում, Ավստրո-պրուսական պատերազմում և Ֆրանս-պրուսական պատերազմում[1]։ Ֆրիդրիխը նոր էր դարձլ 56 տարեկան մինչև 1888 թվականը։ Ֆրիդրիխը ուներ նաև մեծ թվով երեխաներ այդ ժամանակ և նրա ժառանգորդի անունը Վիլհելմ էր ի պատիվ նրա պապիկի։ Վիլհելմը դարձել էր 29 տարեկան 1888 թվականի հունվարին։
Արագ փոփոխություն
խմբագրելԿայզեր Վիլհելմ I-ը մահացավ 1888 թվականի մարտի 9-ին երկարատև կառավարումից հետո[4]։ Նրան փոխարինեց նրա որդի Ֆրիդրիխ Վիլհելմը։ Նա դարձավ Ֆրիդրիխ III, երբ ընդունեց գահը։ Բացի իր ռազմական հաջղությունների, Ֆրիդրիխը ուներ լիբերալ հայացքներ և ամուսնացել էր Միացյալ թագավորության լիբերալ արքայադուստր Վիկտորիայի հետ[2]։ Այնուամենայնիվ երբ մահացավ նրա հայրը Ֆրիդրիխը 56 տարեկան էր և արդեն տառապում էր Կոկորդի քաղցկեղով[1]։ Ֆրիդրիխ փորձեց բուժվել, սակայն անհաջող։ Իր հիվանդության և բուժումների պատճառով, Ֆրիդրիխը էր կարողանում խոսել իր կառավարման կարճ ժամանակահատվածում և ստիպված էր շձվել գրավոր։ Չնայած իր հիվանդության, Ֆրիդրիխը շարունակում էր կատարել իր պարտականությունների մի մասը, չնայած դրանք որևէ արդյունք չունեցան Գերմանիայի համար[7]։ Նա մահացավ 1888 թվականի հունիսի 15-ին` կառավարելով ընդամենը 99 օրԼ Ֆրիդրիխի որդի Վիլհելմ II-ին փոխանցվեց գահը, ով այդ ժամանակ 29 տարեկան էր։ Ի տարբերություն իր հորը, Վիլհելմը չուներ որևէ լիբերալ նպատակենր։ Վիլհելմ II-ը դանդաղորեն տարավ Գերմանիան դեպի Առաջին համաշխարհային պատերազմ և կառավարեց մինչև իր գահընկեցությունը և Գերմանական կայսրության փլուզումը 1918 թվականին[1]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելԱղբյուրներ
խմբագրել- Berghahn, Volker (2003). Das Kaiserreich: 1871-1914 (German). Stuttgart: Klett-Cotta.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Cecil, Lamar (1989). Wilhelm II: Prince and Emperor 1859-1900. Chapel Hill: University of North Carolina Press. ISBN 978-0-8078-1828-2.
- Hein, Arnulf (2006). «"Drei Achten, Drei Kaiser" - 1888. Trauergottesdienste der jüdischen Gemeinde in Leobschütz». Confinium (German). Germany. 1: 271–273. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
{{cite journal}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Kollander, Patricia (1995). Frederick III: Germany’s Liberal Emperor. London: Greenwood Publishing Group. ISBN 978-0-313-29483-9.
- Nichols, J. (1987). The Year of the Three Kaisers: Bismarck and the German Succession, 1887-88. Chicago: University of Illinois Press. ISBN 978-0-252-01307-2.
- Pike, John (2008). «Kaiser Wilhelm II». GlobalSecurity.org. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 17-ին.
- Tipton, Frank (2003). A History of Modern Germany Since 1815. London: Continuum International Publishing Group. ISBN 978-0-8264-4910-8.