Երեք գյուղ (մալթերեն՝ Tlett Villaġġi), Ատտարդ, Բալցան, Լիյա գյուղերից բաղկացած համայնք Մալթայի Հանրապետությունում՝ միջերկրածովյան Մալթա կղզու կենտրոնական շրջանում[1]։ Համայնքը ձևավորող երեք գյուղերը այնքան մոտ են գտնվում միմյանց, որ երբեմն փողոցի մի կողմը դրանցից մեկինն է, հակառակ կողմը՝ մյուսինը։ Այդ երեք գյուղերը մեկմեկու նմանվում են նաև չափսով, հատակագծով, տարիքով[2][3][4]։ Սուրբ Հովհաննեսի ուխտի (օրդենի) իշխանության ժամանակաշրջանում երեք գյուղերը համբավվել են որպես քաղաքամերձ գյուղական գրավիչ, հարմարավետ կեցավայր, որտեղ ունևորներն իրենց համար մեծ պալատներ ու որսորդական տնակներ են կառուցել (ինչ-որ առումով դրանք ծառայել են նաև որպես ազնվականության, բարեկեցության խորհրդանիշ, մալթայական հասարակության մնացած մասի նկատմամբ գերազանցության նշան)[5]։ 1993-ից մինչև 2014 թվականն ընկած ժամանակահատվածում Ատտարդի ու Լիյայի բնակչության թվաքանակն աճել է, այնինչ Բալցանինը, ընդհակառակը, նվազել է, փոխարենն ավելացել է նրա բնակիչների միջին տարիքը[6]։

Ատտարդի ու նրա շրջակայքի համայնապատկերը

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Richards, Brian (2008). Malta. London: New Holland Publishers. էջ 89. ISBN 978-1845378714.(չաշխատող հղում)
  2. Planet, Lonely. «The Three Villages travel - Lonely Planet». Lonely Planet. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 27-ին.
  3. Rix, Juliet (2018 թ․ հունվարի 26). Malta. Bradt Travel Guides. էջ 232. ISBN 9781841624525.
  4. Bain, Carolyn (2018 թ․ հունվարի 26). Malta & Gozo. Lonely Planet. էջ 133. ISBN 9781741045406.
  5. Ciappara, Frans (1998). Society and inquisition in Malta 1743-1798. Durhem E-Theses. Durham University. p. 29-30.
  6. Debono, James (2015 թ․ օգոստոսի 4). «Marsa loses half of its population in 20 years». Malta Today. Վերցված է 2018 թ․ հունվարի 26-ին.