Երեք արջի հեքիաթը (Հովհաննես Թումանյան)

«Երեք արջի հեքիաթը», անգլերեն հեքիաթ, որը թարգմանվել է տարբեր լեզուներով։ Ամենից շատ ճանաչում է ստացել Լև Տոլստոյի թարգմանությունը, որից էլ հայերեն է թարգմանել հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանը՝ 1920 թվականին։

Երեք արջի հեքիաթը
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրբանահյուսական
Ձևհեքիաթ
ԵրկիրՀայաստան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1920
Կերպարներ

Երեք արջերը՝ հայրը, մայրը, քոթոթը,

Աղջիկը
ԹարգմանիչՀովհաննես Թումանյան
ՎիքիդարանԵրեք արջի հեքիաթը

Սյուժե

խմբագրել

Մի օր մի փոքրիկ աղջիկ անտառում զբոսնելիս մոլորվում է։ Երկար թափառելուց հետո հասնում է մի տնակի և անմիջապես ներս է մտնում։ Տնակը պատկանում էր արջերի ընտանիքին։ Երբ աղջիկը ներս է մտնում, սեղանին տեսնում է երեք ափսե ապուր և այնքան քաղցած է լինում, որ համտեսում է ամենամեծ ափսեից, բայց այն համեղ չի լինում։ Երկրորդ ափսեի ապուրը նույնպես անհամ էր։ Աղջիկը փորձում է փոքրիկ ափսեից, տեսնում է համեղ է և ամբողջը ուտում է։ Հետո, տեսնելով երեք աթոռ, հերթով նստում է դրանց վրա։ Նստելուն պես իսկույն կոտրվում են թե՛ մեծ, թե՛ միջնեկ աթոռները, բայց փոքր աթոռը այնքան հարմարավետ է լինում, որ աղջիկը նստում է և շարունակում ուտել։ Ուտելուց հետո անցնում է մյուս սենյակ։ Այնտեղ դրված էին երեք մահճակալներ՝ մեծ, միջնեկ, փոքր։ Հերթով պառկելով մահճակալների վրա՝ հասկանում է, որ փոքրն ամենահարմարն է և քնում է։ Երեկոյան արջերը վերադառնում են տուն։ Մտնելուն պես զայրանում են, քանի որ տեսնում են ամբողջ տունը տակն ու վրա արված՝ աթոռները կոտրած, ափսեները դատարկ, անկողինները տակն ու վրա արված, իսկ փոքրիկ մահճակալին քնած մի աղջիկ։ Փոքրիկ արջը տեսնելով աղջկան՝ միանգամից ուզում է կծել։ Այդ պահին աղջիկը վախեցած վեր է թռչում և տեսնում է, որ այդ ամենը երազ է և ինքը գտնվում է իրենց տանը[1]։

Կերպարներ

խմբագրել
  • Երեք արջերը՝ հայրը, մայրը, քոթոթը
  • Աղջիկը

Թումանյանի թարգմանությունը

խմբագրել
 
Հովհաննես Թումանյան

Լև Տոլստոյի «Երեք արջի հեքիաթի» բնագրում պատկերված արջերը ունեն իրենց անունները, հայրը՝ Միխայլո Իվանովիչը, մայրը՝ Նաստյա Պետրովնան և արջուկը, որին կոչում էին Միշուտկա։ Թումանյանը չի անդրադարձել անուններին։ Այս հեքիաթը անգլիական հեքիաթի մշակումն է, և Լև Տոլստոյը ռուսական անուններ տալով, կարծես ազգային է դարձրել այն։ Իսկ Թումայմանը բաց է թողել անունները՝ հեքիաթը դուրս է բերել ազգայինի շրջանակներից։

Թումանյանը հեքիաթը թարգմանելիս ներմուծել է հայ ժողովրդական մտածողություն և լեզվական պատկերներ, չի առանձնացրել դրանք հայ ազգային հողից, միևնույն ժամանակ դուրս է բերել նեղ ազգային շրջանակներից, քանի որ հեքիաթը չունի ժամանակ, չունի տարածություն[2]։

  Հեքիաթները հավերժական սիմվոլներ են
- Հովհաննես Թումանյան
 

Թումանյանի թարգմանած հեքիաթները հարուստ են իրողությամբ և շատ տոգորող զարգացման ընթացք ունեն։ Նաև երկխոսությունների հորդաբուխությունը փոքրահասակ երեխաների համար ավելի հետաքրքրական ու սիրելի են դարձնում գործը[3]։

Հայերեն թարգմանված հեքիաթներին ծանոթանալու աղբյուրները բանաստեղծի համար եղել է ժամանակի մամուլը, մանկական հանդեսները և դասագրքերը[4]։

Նաև նշենք, որ Թումանյանը հիմնականում բավարարվել է մեկ կամ մի քանի ստեղծագործություններով, որը թարգմանում և ընթերցողին է ներկայացնում տվյալ հեղինակից ցայտուն գծեր՝ չմոռանալով իր իսկ սեփական ըմբռնումը այդ գործի վերաբերյալ[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Թումանյան, Հովհաննես (1956). Երկեր, հատոր երկրորդ [501]. Երևան: Հայպետհրատ.
  2. Դադյան, Քրիստինե. «Ակունք գիտական հոդվածների ժողովածու» (PDF).
  3. Մկրյան, Մկրտիչ (1981). Հովհաննես թումանյանի ստեղծագործությունը. Երևան: Սովետական գրող.
  4. Եղիազարյան, Անի. «Հայերեն թարգմանված հեքիաթների նմուշները Հովհաննես Թումանյանի անձնական գրադարանում» (PDF). էջ 68-69. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2023 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2024 թ․ մարտի 20-ին.
  5. Թումանյան, Հովհաննես (1990). հտ․ 2. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)