Երեք Գարիդեբները (անգլ.՝ The Adventure of the Three Garridebs), անգլիացի գրող Արթուր Կոնան Դոյլի պատմվածքներից մեկը, որը պատմում է հայտնի խուզարկու Շերլոկ Հոլմսի արկածների մասին: Մտնում է «Շերլոկ Հոլմսի արխիվը» պատմվածքների ժողովածուի մեջ: Պատմվածքը ԱՄՆ-ում առաջին անգամ հրատարակվել է 1924 թվականի հոկտեմբերին՝ Collier's Weekly-ում, իսկ Մեծ Բրիտանիայում 1925 թվականի հունվարին՝ Strand Magazine ամսագրում[1]:

Երեք Գարիդեբները
անգլ.՝ The Adventure of the Three Garridebs
The Adventure of the Three Garridebs cover SM.jpg
Տեսակպատմվածք
Ժանրդետեկտիվ և դետեկտիվ պատմվածք
ՀեղինակԱրթուր Կոնան Դոյլ
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Բնագիր լեզուբրիտանական անգլերեն և անգլերեն
Հրատարակություն1924
The Adventure of the Three Garridebs

ՍյուժեԽմբագրել

Շերլոկ Հոլմսը նամակ է ստանում ոմն Նատան Գարիդեբից, ով խորհուրդ է հարցնում: ԱՄՆ-ից իր մոտ է եկել Ջոն Գարիդեբը, ով պնդում է, որ եթե կարողանան «Գարիդեբ» ազգանունով ևս մեկ մարդու գտնել, ապա երեքն էլ խոշոր ժառանգություն կստանան: Շուտով Ջոն Գարիդեբը անձամբ է այցելում Հոլմսին, ով գոհ չէ այն բանից, որ Նատանը որոշել է այս գործի մասին դետեկտիվին պատմել: Իր խոսքերով, ԱՄՆ-ում էր ապրում միլիոնատեր Ալեքսանդր Համիլթոն Գարիդեբը, ով շատ էր հպարտանում իր ազգանվամբ և, չունենալով հարազատներ, մի կտակ է թողել, որում ասվում է, որ իր կարողությունը երեք մասի է բաժանվում, և յուրաքանչյուրը (5 միլիոն դոլար) կստանա Գարիդեբ ազգանունով մի մարդ: Այսպիսով, Ջոն Գարիդեբը պետք է երկու պարտադիր արական սեռի ազգանվանակից գտնի, և այդ ժամանակ նրանք բոլորը 5 միլիոն դոլար կստանան: ԱՄՆ-ում նա ազգանվանակիցներ չգտավ, իսկ Անգլիայում, Լոնդոնում նրան բախտ վիճակվեց գտնել տարօրինակ կոլեկցիոներ Նատան Գարիդեբին: Նրանք երկուսով որոշում են գտնել երրորդ Գարիդեբին: Տարբեր նշանների միջոցով Շերլոկ Հոլմսը որոշում է, որ Ջոն Գարիդեբը ստում է իրեն:

Հոլմսը և Վաթսոնը այցելում են Նատան Գարիդեբին: Այս Գարիդեբը հստակորեն անկեղծ է: Նա ժառանգության վերաբերյալ հսկայական ծրագրեր է կառուցում, պատրաստում է նոր և մեծ թանգարան հիմնել: Հոլմսը հետաքրքրվում է, թե կա արդյոք Նատան Գարիդեբի հավաքածույում առանձնապես արժեքավոր ցուցանմուշներ և քանի տարի է կոլեկցիոները ապրում այս տանը: Նատան Գարիդեբը բացատրում է, որ իր հավաքածույում ոչ մի արժեքավոր բան դեռևս չկա, ավազակներից չի վախենում և որ այս տանը արդեն հինգ տարի է ապրում:

Հենց այդ պահին տուն է մտնում Ջոն Գարիդեբը և հաղթականորեն հայտարարում է, որ երրորդ Գարիդեբը գտնվել է: Նա մի հայտարարություն է ցույց տալիս ոմն գյուղատնտեսական մեքենաների կոնստրուկտոր Հովարդ Գարիդեբի մասին, ով ապրում է Բիրմինգհեմի փոքր քաղաքներից մեկում: Ջոն Գարիդեբը առաջարկում է Նատան Գարիդեբին անմիջապես գնալ իրենց երրորդ ազգանվանակցի մոտ և հայտնել ուրախալի լուրը: Հոլմսը աջակցում է այդ գաղափարը: Արդյունքում Նատան Գարիդեբը համաձայնվում է գնալ իր ազգանվանակցի մոտ և Հոլմսին է թողնում իր տան բանալիները: Հոլմը դա բացատրում է նրանով, որ ցանկանում է ավելի ուշադիր ուսումնասիրել Նատանի հավաքածուն:

Հոլմսը և Վաթսոնը ուշադրություն են դարձնում հայտարարության տեքսի ակնհայտ սխալներին և ամերիկանիզմին, ենթադրելով, որ այն անձամբ Ջոն Գարիդեբն է գրել: Սակայն նրա վերջնական նպատակը դեռ պարզ չէ:

Հաջորդ առավոտյան Հոլմսը բացահայտում է, որ «Ջոն Գարիդեբ»-ը դա «Մարդասպան Էվանս» մականունով հանցագործ Ջեյմս Ուինգերն է Չիկագոյից, ով փախել է ԱՄՆ-ում գտնվող բանտից և Անգլիայում արդեն մեկ հոգու՝ Ռոջեր Փրեսքոթի սպանությունն է իրագործել, ով Չիկագոյում հայտնի դրամանենգ է: Բացի այդ պարզվում է, որ նախկինում Նատան Գարիդեբի տանն ապրել ոմն Ուոլդրոնը, ում նկարագրությունը համընկնում է Ռոջեր Փրեսքոթի նկարագրության հետ: Այսպիսով, պարզ է դառնում հանցագործի մտադրությունը: Քանի որ Նատան Գարիդեբը գրեթե չէր հեռանում տանից, Ուինգերը այս ամբողջ պատմությունը հորինել է նրա համար, որպեսզի Նատանի բացակայության ընթացքում ղեկավարի նրա տունը:

Հոլմսը և Վաթսոնը դավադրություն են կազմակերպում Նատան Գարիդեբի տանը և որոշ ժամանակ անց կասեցնում են Ջեյմս Ուինգերին, ով փորձում էր թաքստոցից գողանալ Փրեսքոթի սարքավորումը և նրա տպագրած կեղծ թղթադրամները: Ուինգերին կասեցնելու ընթացքում նա մի փոքր վիրավորում է Վաթսոնին: Վաթսոնը առաջին անգամ տեսնում է, թե ինչպես է Հոլմսը անհանգստանում իր համար, նա սկսում է հասկանալ, որ արտաքնապես Հոլմսի վերաբերմունքը անխռով կերպով և խորապես կապված է Վաթսոնին, որպես իր ամենամոտ ընկեր:

Արդյունքում, Ունիգերին երկարատև ազատազրկման են դատպարտում, իսկ դժբախտ Նատան Գարիդեբը, իմանալով դառը ճշմարտությունը, նոր թանգարան ստեղծելու իր ծրագրերի ամբողջական փլուզումից խելագարվում է:

Հետաքրքիր փաստերԽմբագրել

Անհեթեթ պատմության միջոցով տան տիրոջը տանից հեռացնելու հնարի մասին Արթուր Կոնան Դոյլը նկարագրում է «Կարմրահերների միություն» պատմվածքում:

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Redmond Christopher (2009-09-28)։ Sherlock Holmes Handbook: Second Edition (անգլերեն)։ Dundurn։ ISBN 9781770705920 

Արտաքին հղումներԽմբագրել

  • "The Adventure of the Three Garridebs," Illustrated by John Richard Flanagan. Collier's, 74, No. 17 (October 25, 1924), 5-7, 36-37.
  • "The Adventure of the Three Garridebs," [Illustration by Frederic Dorr Steele]. The Courier-Journal, Magazine Section [Louisville, Ky.] (March 22, 1925), 2.
  • "The Adventure of the Three Garridebs," Illustrated by John Richard Flanagan. Current Opinion, 77, No. 6 (December 1924), 724-731, 796, 798-799.
  • "The Adventure of the Three Garridebs," Evening Bulletin [Philadelphia] (April 4, 1925), 16. illus.
  • "The Adventure of the Three Garridebs," [Illustrated by Frederick Dorr Steele]. Los Angeles Times Sunday Magazine (March 29, 1925), 16-18.
  • "The Adventure of the Three Garridebs," Illustrated by Howard Elcock. The Strand Magazine, 69, No. 409 (January 1925), 2-14.
  • "The Adventure of the Three Garridebs," The Times-Picayune [New Orleans] (March 29, 1925), 2, 4, 6. illus.