Երեցագրակ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չմշկածագի գավառակում[1]։

Գյուղ
Երեցագրակ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառակՉմշկածագի գավառակ
Այլ անվանումներԵրիցագարակ, Երիցագրակ, Էրեցագրակ, Իրսիէքրեկ, Իրիցագրակ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3

Անվան ստուգաբանություն

խմբագրել

Ըստ ավանդության գյուղը հիմնվել է Խաչոյենք, Գաբրիելենք և Մինասենք տոհմերի նահապետների կողմից և գյուղի ամբողջ հողը պատկանել է այդ երեք տոհմերին։ Դրա համար էլ գյուղը կոչվել է Երեցագրակ՝ երեք ագարակ։

Պատմություն

խմբագրել

Հայաբնակ գյուղ էր։ Գյուղն ավերվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

խմբագրել

1914 թվականին ուներ 35 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն

խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն ու արհեստներն էր։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Երեցագրակն ուներ Ս. Խաչ անունով եկեղեցի։ Գյուղից հյուսիս-արևմուտք գտնվում էր Ս. Խաչ ուխտատեղին։

Կրթություն

խմբագրել

Գյուղում գործում էր վարժարան[2]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Խարբերդի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 233

Աղբյուրներ

խմբագրել