Երեսնամյա կինը (վեպ)
Երեսնամյա կինը (ֆր.՝ La Femme de trente ans), ֆրանսիացի գրող Օնորե դը Բալզակի վեպ։ Վեպն ընդգրկված է հեղինակի Մարդկային կատակերգություն վիպաշարի «Էտյուդներ բարքերի մասին» բաժնում՝ «Մասնավոր կյանքի տեսարաններ» մասում[1]։ Հեղինակն այս վեպի վրա աշխատել է 5 տարի՝ 1829-1834։ Սկզբնական շրջանում ստեղծագործության առանձին հատվածներն իրենցից ներկայացրել են առանձին պատմություններ։ Ավելի ուշ հեղինակը փորձել է դրանք կառուցել մարքիզուհի Ժյուլի դ'Էգելմոնի կանացի կերպարի շուրջ։ «Երեսնամյա կինը» առավել հայտնի է վեպի հայտնի արտահայտությամբ՝ «բալզակյան տարիք»[2]։ «Երեսնամյա կինը» Բալզակին դարձրեց ճանաչված և դարձավ «Մասնավոր կյանքի տեսարաններ»-ի կենտրոնական վեպից մեկը[3]։
Երեսնամյա կինը ֆր.՝ La Femme de trente ans | |
---|---|
Հեղինակ | Օնորե դը Բալզակ |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | վեպ |
Մասն է | «Մասնավոր կյանքի տեսարաններ» |
Բնօրինակ լեզու | ֆրանսերեն |
Կերպար(ներ) | Վիկտոր դ'Էգելմոն, Ժյուլի դ'Էգելմոն, Շառլ դը Վանդենես և Comtesse de Listomère-Landon? |
Նկարագրում է | Ֆրանսիա |
Շարք | Մարդկային կատակերգություն |
Նախորդ | Գոբսեկ |
Հաջորդ | Հայր Գորիո |
Երկիր | Ֆրանսիա |
Հրատարակման տարեթիվ | 1842 |
Թվային տարբերակ | projekt-gutenberg.org/balzac/frauvon/frauvon.html |
La Femme de trente ans Վիքիպահեստում |
Սեփական անձի հանդեպ էգոիստական սերը բացահայտվում է Վիկտորի և Ժյուլիի օրինակներով։
Վեպի կենտրոնական թեմա
խմբագրելԿնոջ և տղամարդու միջև առկա սերը, որը ներկայացվում է Ժյուլիի և Վիկտորի, Ժյուլիի և Արթուր Գրենվելի, Ժյուլիի և Շառլ դը Վանդենեսի, Էլեն դ'Էգելմոնի և Վիկտորի օրինակներով, հանդիսանում է վեպի հիմնական թեման։
Ժյուլիի և ամուսնու ընտանեկան հարաբերությունները հենց սկզբից ձախողված էր։ Ժյուլիի հայրը նախապես տեղյակ էր պահել դստերը կապիտան Վիկտոր դ'Էգելմոնի իրական կերպարի մասին։ Երիտասարդ Ժյուլին Վիկտորի մեջ տեսնում է ոչ մարդ, այլ իր հորինած կերպարը։ Ամուսնանալուց հետո միայն ճանաաչում է Վիկտորի իրական դեմքը։
Ժյուլիի հետագա կյանքում մշտապես առկա է լինում նրա զգացմունքների և երջանկության ցանկության միջև ընթացող կռիվ։ Ժյուլին փորձում է հաշտվել իրադարձությունների հետ և ամուսնուն վերադարձնել ընտանիք՝ հանուն իրենց դստեր՝ Էլենի։ Երբ նրա կյանքում հայտնվում է երիտասարդ լորդ Գրենվիլը, մարքիզուհու սովորական կյանքն ասես փոխվում է։ Ժյուլին գիտակցում է, որ սիրում է և սիրված է։ Նա Արթուրին խոստանում է հեռանալ ամուսնուց և նրանից խնդրում է իրեն չանհանգստացնել, հակառակ դեպքում մենաստան կգնա։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հեղինակն իր վիպաշարը բաժանել է 3 մասերի՝ Էտյուդներ բարքերի մասին, Փիլիսոփայական էտյուդներ, Վերլուծական էտյուդներ։ Բալզակը «Էտյուդներ բարքերի մասին» բաժինն իր հերթին բաժանեց «Տեսարանների»` մասնավոր, պրովինցիալ, փարիզյան, քաղաքական, ռազմական, գյուղական կյանքի տեսարաններ։ «Մասնավոր կյանքի տեսարաններ» բաժնին է դասվում «Երեսնամյա կինը» վեպը
- ↑ Վեպի գեղարվեստական վերլուծություն
- ↑ Բովանդակություն
Աղբյուրներ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երեսնամյա կինը (վեպ)» հոդվածին։ |