Երեմ Ստեփանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Երեմ Ավանեսի Ստեփանյան (ապրիլի 28, 1927 - 1986), Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն[1]։
Երեմ Ստեփանյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 28, 1927 |
Մահացել է | 1986 |
Քաղաքացիություն | Հայկական ԽՍՀ |
Մասնագիտություն | կինոգետ |
Աշխատավայր | Հայֆիլմ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միություն և ԽՍՀՄ ժուռնալիստների միություն |
Կենսագրություն
խմբագրելԵրեմ Ստեփանյանը ծնվել է 1927 թվականին։ Իր աշխատանքային գործունեությունը սկսել է 14 տարեկանում որպես կինոմեխանիկ և մինչև կյանքի վերջ աշխատել է կինոյի համակարգում։ Ավարտել է Սովետական Միության Կոմկուսի Կենտկոմին կից բարձրագույն կուսակցական դպրոցը[2]։
Ստեփանյանն աշխատել է Երևանի քաղսովետի կինոֆիկացիայի վարչության պետ, Հայաստանի Պետկինոյի կինոֆիկացիայի և կինոպրոկատի վարչության պետ, Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի տնօրեն[1]։ Եղել է Խորհրդային Միության կինեմատոգրաֆիստների և Ժուռնալիստների միությունների անդամ։
Երեմ Ստեփանայնը հեղինակ է ավելի քան 400 հոդվածների և հրապարակումների Համամիութենական և Հանրապետական մամուլում, հեղինակ է էկրանավորված վավերագրական ֆիլմերի՝ «Ճանապարհորդություն դեպի Արզրում», «Էկրանին նվիրված կյանք», «Պատմական համագումարին»[1]։
Երեմ Ստեփանյանն ակտիվ մասնակցություն է ունեցել Մոսկվայում միջազգային կինոփառատոնների կազմակերպմանն ու անցկացմանը, մասնակցել է Սան Ֆրանցիսկոյի (1967), Կաննի (1969), Օբերհաուզենի (1972) միջազգային կինոփառատոներին, Իտալիայում կայացած «Կինոյի և հեռուստատեսության հիմնախնդիրները» համաժողովին (1981)։ Եղել է Բռնոյի կինոֆորումի ժյուրիի նախագահ (1972)։ Երեմ Ստեփանյանը ընտրվել է Երևանի քաղսովետի և պատգամավորների շրջանային խորհուրդների պատգամավոր, Կոմկուսի շրջանային կոմիտեների անդամ։
Պարգևատրվել է «Պատվո Նշան» շքանշանով, ԽՍՀՄ մեդալներով, Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրերով[3][4][5]։ 1967 թվականին արժանացել է «Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ» պատվավոր կոչման[6]։
Երեմ Ստեփանայնը մահացել է 1986 թվականին 58 տարեկան հասակում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Степанян, Ерем (2002). Мысли Вскользь. Ереван.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Երեկոյան Երևան» թերթ, Կենսագրական, 02 հունվարի, 1986
- ↑ ՍՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիր, 9 սեպտեմբերի, 1971, «Պատվո նշան», շքանշան
- ↑ ՀՍՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրեր, 29 հունվարի, 1966 և 06 մայիսի, 1977, Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրեր
- ↑ ՍՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիր, 04 նեյեմբերի, 1967, «Աշխատանքային արիության համար» մեդալ
- ↑ ՀՍՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագիր, 31 սեպտեմբերի, 1967, Հայաստանի Կուլտուրայի վաստակավոր գործչի կոչում
Աղբյուրներ
խմբագրել- "Голос Армении" газета, "На своем месте", апрель, 2002