Երանոսի լեռներ
Արարատի մարզի լեռնաշղթա
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Երանոս (այլ կիրառումներ)
Երանոսի լեռներ, լեռնաշղթա Հայաստանի Արարատի մարզի հյուսիսային հատվածում՝ Ազատ գետի հովտից անմիջապես հարավ։ Ծագումը ծալքաբեկորային է։ Ունի կտրտված, զառիթափ լանջեր։ Արևմտյան կեսում է գտնվում գեղատեսիլ Երանոս լեռնագագաթը։ Առավելագույն բարձրության հասնում է արևելյան հատվածում՝ մոտ 1900 մ[1][2]։
Երանոսի լեռներ | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Հայաստան |
Վարչատարածքային միավոր | Արարատի մարզ |
Բարձրություն (ԲԾՄ) | մոտ 1900 մետր |
Մեծագույն գագաթ | Երանոս |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 40 — 150 էջ։
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 211 — 992 էջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երանոսի լեռներ» հոդվածին։ |